Jan 26 2021 12:22
Banovsha Shahaliyeva
Views: 328
Ադրբեջանը և Հայաստանը պետք է հնարավորինս արագ իրականացնեն՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթները: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի՝ մոնիթորինգային հանձնաժողովի 2020 թվականի զեկույցի հիման վրա ընդունած բանաձևում: ԵԽԽՎ-ն կողմերին կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից, որը խանգարում է քաղաքական երկխոսությանը: Կազմակերպությունն ընդգծել է նաև մշակութային ժառանգությունը հարգելու անհրաժեշտությունը: Բանաձևում խոսվում է նաև կրոնական օբյեկտներին, հուշարձաններին և մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին: ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ այս դեպքերը լիովին կհետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Create Account



Log In Your Account