Jan 26 2021 12:55
Banovsha Shahaliyeva
Views: 319
Ադրբեջանը և Իրանը հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում: Դրա մասին վկայում են պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով անցկացվող բազմաթիվ արդյունավետ հանդիպումները: Ուշադրության կենտրոնում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Ուշագրավ է, որ անցյալ տարի բեռնափոխադրումների ծավալն աճել է գրեթե 20 տոկոսով: «Տրանսպորտային միջանցքները, որոնք ստեղծվում են տարածաշրջանում, առաջին հերթին Հյուսիս-Հարավը, դա նոր պոտենցիալ միջոց է, որը կարող է խթանել ինչպես Ադրբեջանի և Ռուսաստանի, այնպես էլ Իրանի տնտեսության զարգացմանը: Իրանն այստեղ, անկասկած, խաղում է առանցքային դերերից մեկը, որովհետև այն ելք ունի Պարսից ծոց, մասնավորապես՝ Հնդկաստան և դեպի այլ երկրներ»,-ասել է Իրանում TASS-ի ավագ թղթակից Նիկիտա Սմագինը: Համագործակցության նոր էջ է բացում տարածաշրջանում առկա իրավիճակը: Իրանական ընկերությունները մտադիր են մասնակցել օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնման աշխատանքներին: «Վեցյակի հարթակը», որի մասին խոսվում է, համապատասխանում է Իրանի արտաքին քաղաքականության ոգուն և շահերին, որովհետև նրանց համար ամենամեծ խնդիրը ոչ տարածաշրջանային լուրջ խաղացողների մուտքը տարածաշրջան թույլ չտալն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա նույնպես չի ցանկանա, որ օտար խաղացողները մուտք գործեն տարածաշրջան, նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի մասին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիգ Զուլֆուգարովը:

Create Account



Log In Your Account