Jan 27 2021 14:22
Banovsha Shahaliyeva
Views: 326
Հետպատերազմյան Հայաստանում մարդկանց կյանքը օրեցօր վատանում է: Առավել ծանր վիճակ է տիրում Գյումրիում, որտեղ մարդիկ խեղդվում են աղքատության ճիրաններում: Առավել ծանր է միայնակ տարեցների վիճակը, ովքեր մահանում են ցրտից, իսկ պետական մարմինները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում աղքատներին։ Գյումրիում քարի դար է։ Վառելափայտն ամենապահանջված ապրանքն է դարձել ցրտաշունչ այս ձմռանը։ Վառելափայտի պահանջարկը նաև աղքատության շեշտակի աճի ամենաստույգ ցուցիչն է, ավելի ճշգրիտ, քան պաշտոնական վիճակագրությունը։ Վառելիքի համար մարզպետարան, քաղաքապետարան դիմողներին ուղղորդում են «Շիրակ» կենտրոն, որը չի կարողանում զարգացման ծրագրեր իրականացնել, այլ հովանավորների գումարներն իրար վրա դնելով, ցախ է գնում աղքատների համար։ Կենտրոնը 500-600 ընտանիքի է բաժանում փայտը, ամենախոցելի խավին հասցնում է բաժանել, և ցրտահարության դեպքեր չէին լինում։ Այս տարի եղավ, որովհետև միջին խավն էլ է իջել աղքատության մակարդակին: Սակայն բոլոր ընտանիքներին ապահովել չեն կարողանում։ Գյումրիում և աղքատությունն է մեծացել, և ձմեռն է սաստկացել։ Աղքատության աճի պատճառները, շատ են։ Պատերազմ, կորոնավիրուս ու դրա հետևանքով փակ սահմաններ, որոնց պայմաններում արտագնա աշխատողները մնացին տանը, չկարողացան ընտանիքի համար ապրուստի փող վաստակել։ Գյումրիում բազմաթիվ մարդիկ մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում, որոնք երկու ձևի են՝ տնակներ և քարաշեն վթարային շենքեր, որոնք պետք է տարիներ առաջ ամրացվեին, վերակառուցվեին, տրվեին տերերին, ինչը չի արվել։ Մարդկանց խմբեր են մնացել այդ շենքերում՝ 10, 20 ընտանիք։ Այդ շենքերում, հասկանալի է, գազ չկա։ Այնտեղ տաքանում են հասարակ փայտի վառարաններով, բայց այնպես չէ, որ բոլորը փայտ են վառում։ Մարդիկ ձմռան ամիսներին տերևներ են հավաքում, փոքր ցելոֆանների մեջ կապում են, գցում մի սենյակի մեջ, կուտակում կամ ռեզինի կտորներ են հավաքում։ Սակայն կան բազմաթիվ աղքատ ընտանիքներ, որոնք ռեզին էլ չէ, կավրալիտ են վառում՝ կոշտ կապրոնից։ Նշենք, որ նման ծանր ու աղետալի վիճակ է տիրում, ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Շատերի միակ ցանկությունը Ռուսաստանի հետ ճանապարհների բացումն է, որպեսզի մի կտոր հացի փող վաստակելու համար փախչեն այդտեղից և դուրս գան այդ աղքատության ճիրաններից։

Create Account



Log In Your Account