Jan 29 2021 03:24
Banovsha Shahaliyeva
Views: 320
Կասպյան քաղաքական կենտրոնը փորձագիտական բանավեճ է կազմակերպել` «Հարավային գազային միջանցք» նախագծի կարևորության քննարկման, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար: Միջոցառմանը մասնակցել են մեծ թվով դիվանագետներ, գործարարներ և քաղաքական գործիչներ: SOCAR-ի Ներդրումների և մարքեթինգի հարցերով փոխնախագահ Էլշադ Նասիրովն իր ելույթում խոսել է «Հարավային գազային միջանցք»-ի ընդլայնման ներուժի մասին, ինչը շատ կարևոր է եվրոպական երկրներին էներգետիկ աղբյուրներով ապահովման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ ՀԳՄ-ի հաջորդ փուլում հույս ունեն դուրս գալ նոր շուկաներ՝ Արևմտյան Բալկաններում: «Փետրվարի 2-ին տեղի կունենա երկխոսություն՝ Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել՝ Եվրոպայում էներգետիկ ենթակառուցվածքի էկոհամակարգը և Հարավային գազային միջանցք» նախագծի ընդլայնման հնարավորությունները՝ Արևմտյան Բալկաններ գազի մատակարարման համար: Մենք պետք է որոշենք նաև ներդրումների ծավալը, իսկ դրա համար պետք է իմանանք, թե ով ինչ ծավալներով և որքան ժամանակ է ուզում գազ գնել մեզանից: Կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք»,-ասել է SOCAR-ի Ներդրումների և մարքեթինգի հարցերով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:

Create Account



Log In Your Account