Feb 01 2021 06:27
Banovsha Shahaliyeva
Views: 321
Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի քաղաքացիների կյանքը այնքան է վատացել, որ վերածվել է դժոխքի: Հազարավոր մարդիկ անհամբեր սպասում էին փետրվարի 1-ին Ռուսաստանի հետ սահմանների բացմանը, որպեսզի փախչեն հարազատ երկրից, որտեղ կյանքն անտանելի է դարձել, որտեղ խեղդվում են սովի ու աղքատության ճիրաններում: Սա կլինի Հայաստանի պատմության ամենամեծ գաղթը: Ռուսաստան մեկնելու համար մարդիկ վաղ առավոտից ընտանիքներով արդեն հավաքվել են Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Ավտոս եմ ծախել, 700 դոլար էլ փող եմ վերցրել, որ կարողանանք 2 եղբայր մեկնել Ռուսաստան, ասել է արտագաղթողներից մեկը. «Համ ավտոս եմ ծախել, համ 700 դոլար փող եմ վերցրել, որ ես դուրս գամ ըստեղից: Երեկ չէ առաջին օրը եկել եմ ըստեղ ասացին հեռախոսա պետք, գնացի հեռախոս էլ առե եկել»: «Վերջին կովն ենք ծախել, որ էրեխեն թռնի էթա: էս վիճակում ենք: 3 հատ երեխա ունի ոնց պիտի ապրենք, ըստեղ աշխատանք չկա: Ծախել եմ, որ իմ երեխան գնա»: Նշենք, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող էին մեկնել ՌԴ, սակայն այսօր «Զվարթնոց» օդանակայանում բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում թռչել, խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի թեստի բացասական լինելը նշող կոդի առումով: «Ովա պատասխան տալու, սա օրգանիզացիայա, որը փող են աշխատում: Նոր փող աշխատելու ձևա: Եթե փող աշխատելու ձևա ինչքան այստեղ ժողովուրդ կա: Կոդը չկա մարդիկ ասում են չի գործում, գնում ենք մեր հարցերով զբաղվենք, 4 ժամա այստեղ ենք, սամալյոտը թռավ»: «Ես իմ մեքենան ծախել եմ, որ թռնեմ Ռուսաստան ու եթե հանկարծ իմ փողերը չտվին, իրենց եղած կոմպյուտերը, բանը պետք է հավաքեմ, դնեմ չամադանի մեջ, տանեմ, որ իմ փողերը հանեմ: Ոչ ոք չենք էթա: Ինչ որ մի դրական փոփոխություն լինելու է, թե չգիտեք: Արդեն մի ժամա, ոչ մի պատասխան չկա: Հիմա ոնց անենք»: «Ասացին կոդը չկա, ոնց պիտի անեմ: Ես վախենալու բան չունեմ: Շնից ծնված ըլնեմ, կտամ կջարդեմ էդ կոմպյուրտերը, թող տանեն նստացնեն, ոնց են ժողովրդին խաբում: Թող գան պատասխան տան, բռնած Փաշինյանից, կայնեմ իրա դեմը խոսեմ ես, վախենալու ոչ մի բան չունեմ, մի օր ծնվել եմ, մի օր էլ կմեռնեմ, պետքա կնստեմ էլ: Ոչ թե դնեն ժողովրդին կլպեն: Էս կինը հազիվ տոմսա առել թռնի Մոսկվա իր տղայի մոտ: Հեռախոսն էլ հինա, ոնց անի: Գնամ հարևանիս ասեմ փող տու գնամ առնեմ»: «Էս ինչ ղեկավարությունա: Տարել մուծել ենք հիմա ասումա թռիչք չկա: Բա մեր գումարը ովա հետ տալու: Մենք պարտք ենք արել, տոկոսով վերցրել ենք էդ փողերը ովա տալու: Հայաստանը մնալու տեղա, որ մնում ենք: Սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին: Լավ օրից դուրս չեն գալիս: Վատ ապրելուց են դուրս գալիս: Էս մարդիկ էլ մեղավոր չեն, պետք չի ազգին ազգի դեմ հանել: Այսպիսի բան որտեղ կա: Ասում էին եկեք ժողովուրդ աշխատեք, եկանք, ինչ արեցիք մեզ համար: Ես փոշմանել եմ, որ իմ եղած չեղածը ծախել եկել եմ այստեղ: Պիտի գնանք ու չգանք վոոբշե Հայաստան, Հայաստանը մնալու տեղա՞»: Հայաստանում այսօր էլ բազմաթիվ ընտանիքներ հազիվ են քարշ տալիս իրենց խղճուկ գոյությունը: Երկրում նոր աշխատեղեր չեն բացվել, սննդամթերքների գները շարունակում են աճել, թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվել: Սովի մատնված, անարդարության ճիրաններում խեղդվող հայաստանցիները կորցրել են հույսն ու հավատը իշխանությունների ու պետության նկատմամբ: Ընտանիքի հոգսերը հոգալու, մի կտոր հացի փող վաստակելու համար նրանք անվերադարձ լքել են երկիրը և այսօր էլ շարունակում են լքել։

Create Account



Log In Your Account