Feb 02 2021 15:15
Banovsha Shahaliyeva
Views: 320
Հայաստանը օրեցօր դատարկվում է: Երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի, աղքատության, գործազրկության պատճառով մարդիկ զանգվածաբար լքում են երկիրը և մեկնում Ռուսաստան: Նշենք, որ փետրվարի 1-ին Ռուսաստանի հետ Հայաստանի սահմանների բացման առաջին օրը, որը կտևի մինչև մարտի 1-ը՝ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկար: Բազմաթիվ մարդիկ որքան հնարավոր է երկրից շուտ փախչելու համար ավիատոմս էին գնել և հավաքվել էին օդանավակայանում: Շատերը ծախել էին իրենց ավտոմեքենան, կովը, այն ամենը, ինչը հնարավոր է ծախել՝ միայն թե լքեն հարազատ երկիրը, որտեղ կյանքը անտանելի է դարձել: «Աճը որնա, աճից տեղ չկա: Նախկինում գնում էինք 80-90 հազար, հիմա 150-200 հազար է: Ճանապարհը բացվել է դրանից է, ժողովրդի գնալու աճը շատացել է դրանից»: «Ես Ռուսաստանում եմ ապրում, մի տարի առաջ եկել եմ սահմանները փակել են, ես այստեղ եմ մնացել: Հիմա գնում եմ տուն, իմ ընտանիքի մոտ: Շատ մարդիկ են ուզում գնան Ռուսաստան, շատ քիչ տեղ կա մի ամսով են բացել այս, սաղ էլ ուզում են հասցնեն գնան, բարձրացրել են գինը»: «Ես այնտեղից եմ եկել, մնացել եմ այստեղ, 20 տարի է այնտեղ եմ բնակվում»: Արտագաղթողների խոսքով, ովքեր հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ են, կորոնավիրուսի պատճառով չէին կարողացել մեկնել Ռուսաստան, շատերը արդեն կորցրել են աշխատանքը ՌԴ–ում։ Եվ չնայած ավիատոմսերն էլ գրեթե կրկնակի թանկացել են, նրանք չեն ցանկանում մնալ Հայաստանում: «Մեկ տարվա մեջ հնարավոր ամեն ինչ կորցրել եմ։ Թխվածքների փոքր արտադրամաս ունեի, բայց քանի որ չէր աշխատում այդ ընթացքում, վարձակալման գումար և աշխատավարձեր չկարողացա տալ, և արտադրամասս փակվեց, աշխատողներին ոնց պիտի գումար տայի։ Հիմա պրոստը, որ մնամ Հայաստանում գոյատևելու հնարավորություն չունեմ, պիտի գնամ, մնամ ինչ անեմ»: Այսօր Հայաստանը աղքատ ու գործազուրկ մարդկանց գոյատևման ու մաքառման մի երկիր է: Ըստ պաշտոնական տվյալների՝ այսօր Հայաստանի բնակչության մեկ-երրորդը, այսինքն մոտ 1 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին: Սովի մատնված, անարդարության ճիրաններում խեղդվող հայաստանցիները կորցրել են հույսն ու հավատը ապագայի հանդեպ և միակ ելքը տեսնում են հայրենիքը լքելու մեջ՝ ոմանք էլ անվերադարձ:

Create Account



Log In Your Account