Feb 03 2021 15:43
Banovsha Shahaliyeva
Views: 315
Հայաստանում կրքերը կրկին բորբոքվել են: Ազգային ժողովի շենքի մոտ ընդդիմությունն առավոտից բողոքի ակցիա է իրականացնում՝ խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ: Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։ Ընդդիմության 16 կուսակցությունները, որոնց վարչապետի միասնական թեկնածուն նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է, ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտվելուց հետո անդադար պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման են ենթարկել ընդդիմության բազմաթիվ անդամներին, այդ թվում Բերման ենթարկվածների մեջ է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին: Ակցիայի ժամանակ, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները՝ բախում է տեղի ունեցել Փաշինյանին դեմ ու կողմ քաղաքացիների միջև: ԿԻՆ Անասուն… Նիկոլի ոտքերը լվացե՛ք, ջուրը խմեք. Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Այնուհետև նրանք փակել են Բաղրամյան պողոտան:

Create Account



Log In Your Account