Feb 04 2021 16:30
Banovsha Shahaliyeva
Views: 307
«Ազատագրված տարածքների ականազերծումը առաջնահերթ հարց է: Առանց դրա՝ հնարավոր չէ զարգանալ: Նույնիսկ ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների կառուցման աշխատանքները կարելի է իրականացնել միայն տարածքների ականազերծումից հետո»: Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, ով տեսակապի ձևաչափով ընդունել է Ադրբեջանի ականազերծման գործակալության վարչության նորանշանակ նախագահ Վուգար Սուլեյմանովին: Երկրի ղեկավարը նշել է, որ գործակալության առջև դրված խնդիրները շատ կարևոր են: Առաջին հերթին, պետք է ուշադրության դարձնել աշխատանքների ճիշտ կազմակերպմանը, ներգրավել պրոֆեսիոնալ կադրեր: Իլհամ Ալիևը գործակալության նորանշանակ ղեկավարին հանձնարարել է ականազերծման աշխատանքների ժամանակ կիրառել աշխարհի առաջավոր ընկերությունների կողմից արտադրված գերժամանակակից սարքավորումներ, օգտվել արբանյակային լուսանկարներից՝ քանի որ Հայաստանը Ադրբեջանին չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզը: «Ադրբեջանում ականազերծման աշխատանքների ավարտից հետո Ականազերծման գործակալությունը իր փորձը կարող է կիրառել նաև արտասահմանյան երկրներում: Գործակալության ծառայություններից կարող են օգտվել նաև միջազգային կազմակերպությունները», - նշել է Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account