Feb 05 2021 12:12
Banovsha Shahaliyeva
Views: 318
Ազատագրված տարածքների ականազերծումը հանդիսանու մ է մեր առաջնահերթային խնդիրը: Այս աշխատանքը պետք է իրականացվի այնպես, որ դրա ավարտից հետո, ոչ մի դժբախտ պատահար տեղի չունենա: Այս մասին՝ Վուգար Սուլեյմանովին Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ՝ տեսաձևաչափով ընդունելության ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը: «Ինչ վերաբերում է բնակավայրերին, ապա մենք առաջին հերթին պետք է վերականգնենք քաղաքները: Դրա համար էլ, բոլոր քաղաքների տարածքները պետք է նախ մաքրվեն ականներից: Դրան զուգահեռ առաջիկայում որոշ գյուղերում կսկսվեն վերականգնման աշխատանքներ, այս մասին ես արդեն ասացի: Այսօր մենք պատրաստում ենք նաև «խելացի գյուղ» ընթացակարգը: Դա, կարելի է ասել, պատրաստ է, ինձ զեկուցեցին, ես հաստատեցի այն: Անհրաժեշտ է ճիշտ որոշել այդ վայրերը: Պետք է մաքրվեն ցանքատարածքները և դրանց տանող ճանապարհները»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը նշել է, որ պատերազմի ավարտից հետո և մինչ այսօր, ազատագրված հողերում շարունակում են տեղի ունենալ դժբախտ պատահարներ: Իլհամ Ալիևը դիմել է Ադրբեջանի քաղաքացիներին խնդրանքով՝ առանց հատուկ թույլտվության չայցելել ազատագրված տարածքներ: «Մի կողմից, ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանք տարիներ շարունակ ապրել են հայրենիքի կարոտով, բոլոր նախկին հարկադիր վերաբնակները ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենի հող, հայրենի գյուղեր: Բայց ես խնդրում եմ համբերատար լինել: Թող մի քիչ սպասեն, մինչև ականազերծման աշխատանքների ավարտը, քանի որ մեծ վտանգ կա, ինչպես մարդկանց, այնպես էլ տրանսպորտային միջոցների համար»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ազատագրված հողերում ականազերծումը հանդիսանում է առաջնահերթային խնդիր: Առանց դրա լուծման, որևէ զարգացման մասին խոսք լինել չի կարող: Նույնիսկ ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների կառուցման հետ կապված աշխատանքը ներկայումս կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ սակրավորները մաքրեն այդ տարածքները ականներից: Այնպես, որ, այնտեղ ցանկացած գործունեություն, ցանկացած զարգացում կախված է ականազերծումից: Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է արագացնել աշխատանքի տեմպերը և հավելել, որ ազատագրված տարածքներում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող ոչ մի վտանգ չպետք է մնա: Իլհամ Ալիևը նշել է, որ երկիր պետք է բերվեն առաջատար արտադրողների գերժամանակակից տեխնիկա, քանի որ դրանից կախված կլինեն աշխատանքների որակը և տեմպերը: Հայաստանը Ադրբեջանին չի տրամադրել ականապատված տարածքների քարտեզներ, ուստի այստեղ կարող են կարևոր դեր խաղալ արբանյակային պատկերները: Նախագահը համարում է, որ անհրաժեշտ է այս աշխատանքի մեջ ներգրավել մասնավոր ընկերություններին: Համապատասխան ցուցումներն արդեն տրված են, և ներկայումս բանակցություններ են տարվում արտասահմանյան ընկերությունների հետ: Նրանց ներգրավումը կարևոր քայլ կլինի՝ մեր աշխատանքը դյուրացնելու համար, հավելել է նախագահը:

Create Account



Log In Your Account