Feb 08 2021 10:50
Banovsha Shahaliyeva
Views: 290
Հայկական օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներում ներգրավվելու են նաև արտասահմանյան ընկերություններ: Ջաբրայիլի և Զանգիլանի շրջաններ այցելության ընթացքում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս գործում ջանքերի համախմբումը շատ կարևոր են: Նրանք մեծ ներուժ են տեսնում զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերականգնվող էներգետիկ աղբյուրների ոլորտների զարգացման համար: «Այս տարածքներում կարելի է զարգացնել արևային էներգետիկան: Բրիտանական որոշ էներգետիկ ընկերություններ կարող են օգտվել այս հնարավորություններից և մասնակցել վերականգնողական աշխատանքներին: Իսկ առայժմ պետք է ականազերծել այս տարածքները: Պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց հարազատ հողեր»,-ասել է Ադրբեջանում մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը: Օկուպացիայից ազատագրված տարածքներ այցելության շրջանակներում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարները այցելել են Ջաբրայիլի գերեզմանատուն, որը ամբողջովին ավերված է: Այս տարածքների պատմության մասին հյուրերին տեղեկացրել է աշխարհահռչակ լուսանկարիչ Ռեզա Դեգատին, ով հերթական անգամ ժամանել է ազատագրված հողեր: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները եղել են նաև այլ ազատագրված տարածքներում: Ժամանակին ծաղկող քաղաքներն ու գյուղերը օկուպացիայի տարիներին վերածվել են ավերակների: «Սա իմ առաջին այցն է ազատագրված տարածքներ: Հեռվից Ջաբրայիլը նման է մի փոքրիկ, գեղեցիկ քաղաքի, սակայն, երբ մոտենում ես, տեսնում ես ուրվական քաղաք: Քաղաքը ենթարկվել է մասշտաբային ավերումների»,-ասել է Ադրբեջանում մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը: Արտասահմանցի դիվանագետները այցելել են նաև Իրանի հետ սահմանին տեղակայված Խուդաֆարինի կամուրջ, որը նույնպես զերծ չի մնացել ավերումներից: Օկուպացիայի տարիներին այս կամուրջը հայտնվել է անպիտան վիճակում: «Այս տարածքներ այցելության ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը Իրանի հետ սահմանը անվանեց բարեկամության սահման: Ազատագրված տարածքների վերականգնման շրջանակներում դիտարկվելու է նաև Իրանի հետ կոմունիկացիաների վերականգնման հարցը: Այս այցի կազմակերպման նպատակն այն է, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեփական աչքով տեսնեն այս հողերում իրագործված գազանությունների և վանդալիզմի հետևանքները: Այստեղ ամեն ինչ ավերվել և ոչնչացվել է»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Երկար տարիներ անց Զանգիլանում նամազ է կատարվել: Ադրբեջանում Լիբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աշրաֆ Ադամը նամազ է կատարել Զանգիլանի ավերված մզկիթներից մեկում:

Create Account



Log In Your Account