Feb 08 2021 12:37
Banovsha Shahaliyeva
Views: 295
Ադրբեջանի պատմական և կրոնական հուշարձանների հայկականացման վառ օրինակներից մեկն էլ 6-րդ դարում կառուցված Աղողլան տաճարային համալիրն է, որը գտնվում է Ադրբեջանի Լաչինի շրջանում: Հայկական օկուպացիայի տարիներին այս ալբանական տաճարը ենթարկվել է զգալի փոփոխությունների: Ալբանների ժառանգները հանդիսացող ուդինները երկար տարիներ անց կրկին այցելել են Աղողլան տաճարային համալիր: Նրանք աղոթել են նահատակված ադրբեջանցի զինվորների հոգու հանգստության համար, որոնք իրենց կյանքի գնով իրականություն դարձրեցին ուդինների երազանքը: «Մենք՝ ուդիններս, եկել ենք աղոթելու Աղողլանի սուրբ տաճարում: Մեզ համար սա շատ նշանակալից օր է: Վստահ ենք, որ հետագայում աղոթելու ենք ազատագրված բոլոր շրջաններում»,-ասել է Ալբանա-ուդինական համայնքի փոխնախագահ Ռաֆիկ Դանակարին: «Հպարտ եմ, որ հնարավորություն ստացա կռվել մեր հարազատ ադրբեջանական հողերի ազատագրման համար: Կամավորագրվեցինք ուդինական համայնքի այլ ներկայացուցիչների՝ համագյուղացիներիս հետ միասին: Մենք կռվեցինք հանուն պատմական արդարության, հանուն հայրենիքի, և այսօր կանգնած ենք այստեղ՝ Լաչինի շրջանում, հին ալբանական եկեղեցու առաջ»,-ասել է ուդինական համայնքի ներկայացուցիչ, հայրենական պատերազմի մասնակից Վադի Բոյախչարին: Աղողլան տաճարային համալիրը պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել և 19-րդ դարում վերականգնվել է: Սակայն, 1992 թվականից սկսած, երբ օկուպացվեց Լաչինի շրջանը, հայերը սկսեցին կերպարանափոխել տաճարը: Համալիրի բակում տեղադրվել է 2 գերեզմանաքար, մուտքի մոտ՝ կարմիր բազալտից խաչեր: Ավելին, 2007 թվականին տաճարը հայտարարվել է հայկական՝ վերանվանվելով «Ծիծեռնավանք»: Չնայած մասշտաբային փոփոխություններին՝ տաճարային համալիրի ճարտարապետությունը ապացուցում է դրա ալբանական պատկանելությունը: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանն ազատագրեց իր օկուպացված տարածքները: Վերականգնվելու են բոլոր պատմամշակութային և կրոնական հուշարձանները, այդ թվում՝ Աղողլան տաճարային համալիրը:

Create Account



Log In Your Account