Feb 08 2021 15:07
Banovsha Shahaliyeva
Views: 305
Հայաստանում բողոքի ակցիաների ֆոնին գրեթե ամեն ինչ թանկանում է: Տարվա սկզբից երկրում թանկացել են ուսման վարձերը, առողջապահական ծառայությունները և գյուղմթերքը: Թանկացել են նաև առանց այն էլ թանկ առաջին անհրաժեշտության ապրանքները, առողջապահական ծառայությունները։ Ազատությունը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում գների թանկացմանը. «Ժողովրդի ֆինանսական վիճակին համապատասխան պետք է պետական կառույցները աշխատանք կատարեն: Քաղաքացին չի կարող ինչ որ բան անի»: Քաղաքացիների խոսքով՝ գյուղատնտեսությունը ևս ընդգրկվել է ավելացված արժեքի հարկի դաշտում: Սա նշանակում է գյուղմթերքների թանկացման նոր փուլ։ «Իհարկե թանկացումներ կան, պատերազմից հետո է այդ ամենը, իհարկե շատ վատ է, մտածում ենք, որ կառավարությունը ինչ որ քայլեր կանի: Բայց դե այդքան էլ հույս չունենք, ուղղակի մտածում ենք»: «Իմ թոշակը արդեն 7-8 տարի է նույն թիվն է, բայց գները փոխվում են տարեց տարի:Շատ, շատ, ամեն տեսակի, կաթնամթերքը, հացը, բոլորը»: «Թե խի հերիքումա, թոշակով ապրող մարդիկ ենք, հնեց են հուպ տվել, որ էլ ասելու չի»: «Երեք ամիս է գտնվում եմ Հայաստանում, և տեսա ինչքան թանկացում կա ոչ միայն ուտելիքի, այլ ամեն ինչի վրա»: Այսօր Հայաստանում թանկացումները ահռելի չափերի են հասել: Սննդամթերքի, դեղորայքի, բազմաթիվ ապրանքների գնաճի բարձրացող ցուցանիշը ամենամեծ հարվածը առաջին հերթին հասցնում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող երկրի քաղաքացիների գրպանին։

Create Account



Log In Your Account