Feb 08 2021 16:06
Banovsha Shahaliyeva
Views: 296
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ Գլխավոր դատախազության վարչական շենքերի նոր համալիրի բացմանը: Համալիրում տեղակայված են 6 վարչություններ և գիտակրթական կենտրոն, տեղադրվել են՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ: Պետության ղեկավարին ցուցադրել են՝ քրեական փորձաքննության շարժական լաբորատորիաներով ավտոմեքենաները: Նշենք, որ ԱՊՀ երկրների շարքում նման ավտոմեքենաներ առկա են միայն Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահը ծանոթացել է նաև պատմահուշահամալիրային պատկերասրահին: «Պատկերասրահը ստեղծվել է համալիրի վարչական շենքում և նվիրված է 44-օրյա Հայրենական պատերազմին: Այնտեղ հավաքվել են իրեղեն ապացույցներ՝ Հայրենական պատերազմի ընթացքում Գյանջայում, Թերթերում և Բարդայում խաղաղ բնակչության դեմ հայկական բանակի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների մասին»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Create Account



Log In Your Account