Feb 09 2021 15:43
Banovsha Shahaliyeva
Views: 324
«Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան ունեն լավ քաղաքական հարաբերություններ և ակտիվ երկխոսություն: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը՝ երկրների միջև գործընկերության կարևոր մասն է»: Այս մասին՝ Մեծ Բրիտանիայի եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով պետնախարար Վենդի Մորտոնին ընդունելու ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը ընդգծել է, որ բրիտանական BP ընկերությունը, որը որպես ներդրող մասնակցել է խոշոր տարածաշրջանային նախագծերի իրագործմանը, հանդիսանում է երկրի ռազմավարական գործընկերը: Ադրբեջանը համագործակցության եզակի ձևաչափ է ստեղծել տարածաշրջանի երկրների, Եվրամիության միջև, և դրան մեծապես աջակցում են Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարությունները: Պետության ղեկավարը հիշեցրել է, որ փետրվարի 11-ին տեղի կունենա՝ Հարավային գազային միջանցքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական խորհրդի յոթերորդ նիստը, որտեղ կքննարկվեն ձեռքբերումներն ու հետագա համագործակցության հարցերը: «Մեծ Բրիտանիայի ներդրումները Ադրբեջանում օգնել են մեզ արդիականացնել երկիրը: Դրանք հիմնականում ներդրումներ են էներգետիկ հատվածում՝ շուրջ 30 միլիարդ դոլար: Դա Ադրբեջանին հնարավորություն տվեց նավթից և գազից ստացված եկամուտները օգտագործել՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար: Դրա համար էլ ես վստահ եմ, որ հիմնական ուղղությունը, որի վրա մենք կենտրոնանալու ենք առաջիկա տարիներին, կլինի ոչ էներգետիկ հատվածի զարգացումը Ադրբեջանում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում գրանցված է շուրջ 600 բրիտանական ընկերություն, ինչը հանդիսանում է տնտեսական գործընկերության դիվերսիֆիկացիայի լավ ցուցանիշ: Խոսելով ազատագրված տարածքների վերականգնման հարցի մասին՝ նախագահ Իլհամ Ալիև ընդգծել է, որ բրիտանական ընկերություններից մեկն արդեն ընդգրկված է՝ այդ հողերում քաղաքաշինության և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքում: Քաղաքացիների կարիքները բավարարելու համար, այնտեղ կօգտագործվեն քամու, արեգակնային և հիդրոէներգիան: Բրիտանական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ Ադրբեջանում վերականգնվող էներգիայի ոլորտի նկատմամբ, ասել է պետության ղեկավարը: Կողմերը մտքեր են փոխանակել՝ հետկոնֆլիկտային իրավիճակի, ազատագրված տարածքներում «կանաչ էներգիա» հայեցակարգի կիրառման, քաղաքացիական հասարակության զարգացման, գենդերային հավասարության, ինչպես նաև էներգետիկայի վերաբերյալ:

Create Account



Log In Your Account