Feb 10 2021 13:00
Banovsha Shahaliyeva
Views: 309
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանի համար շատ կարևոր գործընկեր են և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարվա ընթացքում որոշակի փորձ է կուտակվել՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Այս մասին СВС հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևան՝ մեկնաբանելով երկու երկրների առաջին պաշտոնական երկխոսությունը՝ Սպիտակ տան նոր վարչակազմի իշխանության գալուց հետո: Հիշեցնենք, որ օրերս հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի միջև: Պատգամավորի խոսքով, կողմերը, անշուշտ, խոսելու բան ունեն: Հաշվի առնելով այսօրվա իրողությունները՝ 44-օրյա պատերազմից և ադրբեջանական բանակի տարած հաղթանակից հետո, Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: «Այսօր մենք խոսում ենք այն մասին, որ Բաքվի հետ գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս ապահովել Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը, քանի որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը եղել է ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերն այս տարածաշրջանում: Ադրբեջանը հանդիսանում է նաև ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն այս տարածաշրջանում: Բացի տնտեսական ոլորտից, առկա է նաև էներգետիկ համագործակցության ոլորտը, որն անկասկած այս տարիների ընթացքում եղել է շատ հաջող»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևան:

Create Account



Log In Your Account