Feb 12 2021 11:21
Banovsha Shahaliyeva
Views: 326
Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցը հայտնի է նրանով, որ պատրաստում է ռազմական գործի բարձրորակ մասնագետներ: Ուսումնարանի սպաներն ու կուրսանտները ակտիվ մասնակցություն են ունեցել Հայրենական պատերազմին: «Հայրենական պատերազմին մասնակցել են մեր ուսումնարանի ավելի քան 600 զինծառայողներ, այդ թվում՝ ուսուցիչներ և հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև 326 կուրսանտներ: Ուսումնարանի զինծառայողներից 10-ը զոհվել է, 23-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել»,-ասել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի պետ Ֆիզուլի Սալահովը: Պատերազմում զոհված հերոսների լուսանկարները տեղադրված են ուսումնարանի պատերին, իսկ նրանց սենյակները ծաղիկներով են լցված: «Ես վիրավորվեցի տանկի արկի պայթյունի հետևանքով՝ Շուշա-Խանքենդի ուղղությամբ մարտերի ժամանակ: Դա տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին»,-ասել է կուրսանտ Մոբիլ Ահմեդզադեն: Այստեղ ամեն ոք պատրաստ է կռվել հանուն հայրենիքի: Կուրսանտներին ռազմական գիտության նրբություններին ծանոթացնում են հատուկ մեթոդաբանությամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Սա իսրայելական արտադրության զենք է, որն օգտագործվում է ազգային գվարդիայում և հատուկ նշանակության ջոկատներում: Այստեղ կան նաև դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի գնդացիրներ, ահա և Կալաշնիկով ինքնաձիգ: Այս զենքը օգտագործվում է մոտոհրաձգային զորքերի կողմից: Բացի այդ, մենք ունենք նաև տեղական արտադրության սպառազինություն: Օրինակ՝ սրանք «Զաֆար» և «Զաֆար Կ» ատրճանակներն են»,-ասել է բարձրագույն ռազմական ուսումնարանի ուսուցիչ Վագիֆ Գուրբանովը: Ուսումնարանի զորավարժարանում պարբերաբար անցկացվում են մարտական կրակոցով գործնական պարապմունքներ՝ մարտականին մոտ պայմաններում: Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցում ուսում են ստանում նաև օտարերկրյա քաղաքացիներ, որոնց թիվը տարեցտարի աճում է: «Մանկուց երազել եմ զինվորական դառնալ: Տաջիկստանում շատ էի լսել այս զինվորական ուսումնարանի մասին: Դրա համար էլ որոշեցի սովորել հենց այստեղ: Դասավանդման մակարդակը շատ բարձր է: Այստեղ ես համոզվեցի, որ ադրբեջանցիները շատ հայրենասեր են»,-ասել է կուրսանտ, Տաջիկստանի քաղաքացի Մեխրուբանի Կուրբոնզոդեն: Բարձրագույն ռազմական դպրոցում կուրսանտների համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Դրանում համոզվել են նաև մեդիատուրին մասնակցող լրագրողները:

Create Account



Log In Your Account