Feb 13 2021 13:35
Gulyaz Shirinova
Views: 348
Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունների ղեկավարների հետ միասին այցելել է Գյանջա և Թերթեր քաղաքների ուսումնական հաստատություններ, որոնք տուժել են Հայաստանի զինված ուժերի ագրեսիայի արդյունքում: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում տեղի ունեցած ողբերգության վայրում, որը պատերազմի ժամանակ ենթարկվել է ինտենսիվ հրթիռակոծման: «Մենք հանդիպեցինք նաև այդ դպրոցների աշակերտների հետ: Միջազգային կազմակերպությունները կրթության նախարարության հետ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում սոցիալական և հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մեր ուսուցիչներին և ուսանողներին` պատերազմի հետևանքները վերացնելու համար: Հաղթանակած երկրի երեխաների հայացքներում հպարտություն էր զգացվում: Իրենց ադրբեջանական հասարակության մասը համարող, հայրենասեր, կրթված մարդկանց դաստիարակությունը հանդիսանում է՝ մեր կրթական համակարգի հիմքում ընկած հիմնական նպատակներից մեկը»,- ասել է Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը:

Create Account



Log In Your Account