Feb 13 2021 14:23
Gulyaz Shirinova
Views: 343
Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպա՝ նավթի ու գազի հուսալի մատակարար: Երկնագույն վառելիքը նույնպես հանդիսանում է երկարաժամկետ աղբյուր: Բնական գազի հաստատված պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խմ: Փորձագետները նշում են նաև«Ազերի-Չըրագ-Գյունեշլի» հանքավայրում՝ «խորջրա գազ» նախագծի հսկայական ներուժը: Ադրբեջանում տեղակայված են գազի մի շարք հեռանկարային հանքավայրեր, այդ թվում՝ «Բաբեկ» հանքավայրը, որը 400 միլիարդ խմ, «Աբշերոն»-ը՝ 350 միլիարդ խմ, «Ումիդ»-ը՝ առնվազն 200 միլիարդ խմ գազի պաշարներ ունեն: Դրանք հաստատված պաշարներ են, որոնք ավանդ կներդնեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գազի արդյուհանմանը: Տնտեսագիտության դոկտոր Էլշադ Մամեդովի կարծիքով, երկիրը դրանով չի սահմանափակվում, նա այսուհետ էլ կշարունակի զարգացնել իր էներգետիկ ռեսուրսները: «Ներմուծման կախվածությունն աճում է, այսօր տարբեր փորձագիտական տվյալների համաձայն, այն մոտենում է 80 տոկոսի: Եվ, իհարկե, տվյալ պայմաններում մատակարարների դիվերսիֆիկացման, աշխարհագրության ընդլայնման խնդիրները Եվրոպայի համար առաջնահերթային են: Հետևաբար, Ադրբեջանի դերը՝ էներգետիկ շուկայի տեսանկյունից և ընդհանուր առմամբ, օրակարգի բոլոր հարցերի շուրջ՝ և տնտեսության, և քաղաքականության առումով՝ Եվրամիության համար կաճի: Կարծում եմ, ՀԳՄ հարցով վերջին նիստը դա կրկին անգամ ցուցադրեց»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, UNEC-ի պրոֆեսոր Էլշադ Մամեդովը:

Create Account



Log In Your Account