Feb 16 2021 15:22
Banovsha Shahaliyeva
Views: 315
Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարած Ադրբեջանն իրեն հաստատել է, որպես տարածաշրջանի ազդեցիկ պետություններից մեկը: Այս մասին հայտարարել է «Կոմերսանտ» հրատարակչական տան մեկնաբան Ալեքսեյ Նաումովը: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի հետ համագործակցության մեջ: «Իմ կարծիքով, Ադրբեջանն ունիկալ երկիր է հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև Ռուսաստանի, այդ թվում նաև այդ երկրի արտաքին քաղաքականության համար: Ինչու համար է ունիկալ երկիր: Դա հետխորհրդային, ռուսական և թուրքական ժառանգության ներդաշնակումն է: Ադրբեջանը մեզ լավ է հասկանում, քան Թուրքիան և լավ է հասկանում Թուրքիային, քան մենք: Որ երկիր կարող է դա ասել: Ադրբեջանը չի վախենում իրականացնել այն քաղաքականությունը, որը ցանկանում է»,-ասել է «Կոմերսանտ» հրատարակչության մեկնաբան Ալեքսեյ Նաումովը: Բաքվի արտաքին քաղաքականությունը հիմնված է փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, ընդգծել է Ալեքսեյ Նաումովը: Ադրբեջանը մի պետություն է, որը պահպանելով իր շահերը կարող է բալանսավորվել ուժեղ պետությունների միջև: «Ադրբեջանը հմտորեն հավասարակշռվելով տարածաշրջանի խոշոր խաղացողների միջև, չեզոք երկիր է հանդիսանում, որը կարող է հարթակ տրամադրել, նախագուշակ լինել և կարիքավոր երկիր չլինելը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ և Ադրբեջանը և Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանում իրավիճակը կայունացվի, նորմալացվի»,- ասել է «Կոմերսանտ» հրատարակչության մեկնաբան Ալեքսեյ Նաումովը: Բաքվի քաղաքականությունը միշտ տարբերվել է իր պարզությամբ և կոնկրետ գործողություններով, ինչը չի կարելի ասել պաշտոնական Երևանի մասին: Դա ցուցադրվեց նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև անցկացված Մյունխենյան բանավեճի ընթացքում: Դրա վառ օրինակն են հանդիսանում վերջին մեկ տարվա ընթացքում երկրի ձեռք բերած տնտեսական և քաղաքական հաջողությունները, մեկնաբանել է Ալեքսեյ Նաումովը:

Create Account



Log In Your Account