Feb 17 2021 11:25
Banovsha Shahaliyeva
Views: 319
Հայտնի ու երիտասարդ գրողների ստեղծագործությունների մասշտաբային տարբերությունը: Նրանց մեջ մի բան անփոփոխ է՝ ցավ Ղարաբաղի համար, վիրավորանք այն բանի համար, թե ինչպես են վարվել ագրեսորները այս գեղեցիկ վայրի հետ, կարոտ հայրական տան, հայրենի հողի նկատմամբ: Բայց նաև հույս, որ մի օր ամեն ինչ կվերջանա: Այս մասին Կիևում՝ «Բայրաքթար» գրքի շնորհանդեսին ասել է՝ Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան: Նա ընդգծել է, որ այսօր ուրախությամբ կարող ենք ասել. Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից բոլոր 7 շրջանները կրկին մերն են: Կիևի դերասանի տանը անցկացված գրքի շնորհանդեսին, որը թարգմանվել է ուկրաիներեն և տպագրվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ և Խարկովում Պատվավոր հյուպատոսության աջակցությամբ, մասնակցել են՝ դեսպաններ, արտասահմանյան երկրների դիվանագետներ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի և Գերագույն Ռադայի ներկայացուցիչներ, հայտնի գրողներ, հասարակական գործիչներ, սփյուռքի ղեկավարներ, բուհերի ուսանողներ, տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Էլմիրա Ախունդովան հիշեցրել է, որ, ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ազատագրված շրջաններ կատարած ուղևորության շրջանակներում, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, որոնք արդեն սկսել են իրագործվել, կարևոր դեր են խաղում՝ երկարաժամկետ զարգացման, կայունութան ապահովման և պատերազմի ռիսկը զրոյի հասցնելու համար: Եվ դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, որն այս բոլոր տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառներով հեռացվել էր էներգետիկ և տրանսպորտային նախագծերից: «Մենք կվերականգնենք Ղարաբաղը, կվերադարձնենք այնտեղ հարկադիր վերաբնակներին և տարածաշրջանը կրկին կվերածենք ծաղկող այգու», - ասել է դիվանագետը: Հայտնի ուկրաինացի գրողները նշել են, որ սա ուկրաինական գրականության մեջ՝ Ղարաբաղի իրողությունների մասին պատմող առաջին գիրքն է: Ընդգծվել է, որ այս ստեղծագործությունները կարդալը շատ կարևոր է ուկրաինացի գրականագետների համար: Քանի որ նման ձևաչափով գիրք դեռ չի տպագրվել, որը ուկրաինացի ընթերցողներին է հասցնում՝ Ղարաբաղի, մասնավորապես պատերազմի տարիներին մարդկանց տառապանքների մասին ճշմարտությունը: Սա կարելի է համարել ադրբեջանական գրականության լավագույն օրինակներից մեկը:

Create Account



Log In Your Account