Feb 22 2021 11:46
Banovsha Shahaliyeva
Views: 320
Խոջալուի շրջանի Ախուլլու գյուղից միայն ավերակներ են մնացել: Բնակելի տները ավերվել և հրկիզվել են, ենթակառուցվածքները ոչնչացվել են, գերեզմանատունը պղծվել է: Ժամանակին կյանքն այստեղ եռում էր: Սակայն, հայկական օկուպացիան ամեն ինչ փոխեց: 1992 թվականի հունվարի 9-ին Հայաստանի զինված ուժերը գրոհեցին գյուղը բոլոր ուղղություններից: Զոհվեցին տասնյակ մարդիկ: «Հայկական զինված խմբերը փակում էին կարևոր ճանապարհները, վնաս էին պատճառում ադրբեջանցիների գույքին: Իրավիճակն օրեցօր ավելի էր վատանում»,-ասել է Ախուլլու գյուղի բնակիչ Շաիգ Ասլանովը: Ախուլլու գյուղում այլևս չկան մեծ այգիներ, մրգային ծառերը և խաղողի այգիները հատվել են: «Իրավիճակը սրվեց 1988 թվականին: Մինչ այդ ադրբեջանցիներն ու հայերը աշխատում էին նույն սովխոզում, սովորում էին նույն դպրոցում: Հետո հայերը սկսեցին սադրանքի դիմել: Այնտեղ մնալը այլևս անհնար էր»,-ասել է Ախուլլու գյուղի բնակչուհի Ռամզիյա Ասլանովան: Նույն ճակատագրին արժանացավ նաև Խոջավենդի շրջանի Սալաքեթին գյուղը: Սա փոքր բնակավայր է՝ բաղկացած 50 տնտեսությունից: «Հայաստանի զինված կազմավորումները երկար ժամանակ կրակի տակ պահեցին մեր գյուղը: Կրակում էին գյուղի շուրջ գտնվող բարձունքներից: Նրանք սպանում և գերի էին վերցնում խաղաղ բնակիչներին: Ուժերը անհավասար էին, որովհետև նրանք զինված էին, իսկ մենք՝ ոչ: Գյուղն ամբողջովին օկուպացվեց 1991 թվականի հոկտեմբերի 30-ին»,-ասել է Սալաքեթին գյուղի բնակիչ Վուգար Հուսեյնովան: Հուսեյնով ամուսինները 29 տարի անց վերադարձել են հարազատ գյուղ: Նրանց մեծ տնից, որտեղ անցկացրել են բազում երջանիկ տարիներ, մնացել են միայն կիսաքանդ պատեր: «Անհնար է բառերով նկարագրել մեր զգացումները: Այս օրվան երկար ենք սպասել: Շնորհակալություն ենք հայտնում ադրբեջանական փառավոր բանակին: Այո, այստեղ տեսնում ենք միայն ավերակներ, բայց մենք կկառուցենք ավելի գեղեցիկ և մեծ տուն»,-ասել է Սալաքեթին գյուղի բնակչուհի Նաբաթ Հուսեյնովան:

Create Account



Log In Your Account