Feb 22 2021 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 40
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻՍԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ, հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հսկայական վաստակ ունի Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանման և հանրայնացման գործում: 2004 թվականին Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը մտավ նոր փուլ: Ադրբեջանի բանավոր գրականության և երաժշտական ժառանգության պահպանման և զարգացման ուղղությամբ ներդրած մեծ ջանքերի համար Մեհրիբան Ալիևային շնորհվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում: Իսկ 2006 թվականին նա արժանացավ Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Իսլամական կազմակերպության՝ ԻՍԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչման: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտորեն համագործակցում է նաև Մեհրիբան Ալիևայի գլխավորած Հեյդար Ալիևի Հիմնադրամը: Հենց Մեհրիբան Ալիևայի ջանքերի շնորհիվ Ադրբեջանի նյութական և ոչ նյութական ժառանգության նմուշները ներառվեցին Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության համապատասխան ցուցակներում: Ակտիվ հումանիտար քաղաքականություն վարող Ադրբեջանը իր գործողություններով ապացուցել է իր հավատարմությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և գաղափարներին: Ադրբեջանը ակտիվորեն մասնակցել է 2005 թվականին Պակիստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, նոր դպրոց է կառուցել Մուզաֆարաբադ քաղաքում: Իսկ 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ մասնակցել է երկրաշարժից տուժած Հաիթիի մշակութային ժառանգության վերականգնմանը: Հեյդար Ալիևի Հիմնադրամի բարեգործական գործունեության շրջանակներում վերականգնվել են Բեռլինի ամրոցը, Վերսալի հին հուշարձանները, Լուվրի թանգարանը, Վատիկանի կատակոմբները և այլն:

Create Account



Log In Your Account