Feb 23 2021 12:07
Banovsha Shahaliyeva
Views: 24
Արդեն ընթացիկ տարվա օգոստոսին Ֆիզուլիի օդանավակայանը կսկսի ընդունել ինքնաթիռների: Շինարարական աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով: Օդանավակայանի շինարարության կապալառուն բազմամյա փորձ ունեցող «AzVirt» ընկերությունն է: Շինարարական աշխատանքներն ընթանում են նախագծմանը զուգահեռ: Բացի Ֆիզուլիից՝ օդանավակայաններ կկառուցվեն նաև Զանգիլանում և Քելբաջարում: «Հիմա Քելբաջարի տարածքը ձյան տակ է: Կարծում եմ, որ աշխատանքները կսկսվեն ձյան հալվելուն պես: Հիմա մենք ընտրում ենք օդանավակայանի կառուցման վայրը: Նույնը վերաբերում է նաև Զանգիլանին: Ֆիզուլիի օդանավակայանը ծրագրում ենք շահագործման հանձնել ընթացիկ տարում: Սակայն, դրան զուգահեռ կառուցվելու են Զանգիլանի և Քելբաջարի օդանավակայանները»,-ասել է AZVİRT ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գահրաման Ահմեդովը: Ադրբեջանի ազատագրված տարածքներում կառուցվող մյուս 2 միջազգային օդանավակայանները պատրաստ կլինեն 2022 թվականին: Իսկ Ֆիզուլիից Շուշա տանող նոր ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի ընթացիկ տարեվերջին:

Create Account



Log In Your Account