Feb 23 2021 15:07
Banovsha Shahaliyeva
Views: 20
Հայաստանում պայթունավտանգ իրավիճակ է: Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Վաղ առավոտից բողոքի ակցիա է իրականացվել Մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի շրջակա հատվածում։ Կառվարության 3-րդ մասնաշենքի մոտ մեծ թվով ոստիկնական ուժեր են կենտրոնացրել: Նրանք շրջափակված են պահում տարածքը: Մի շարք քաղաքացիներ տարբեր վանկարկումներ էին անում, երբ Փաշինյանը Կառավարության մի մասնաշենքից տեղափոխվում էր մյուսը։ Բացի այդ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում: Ոստիկանությունը բազմաթիվ մարդկանց բերման է ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքին հարակից տարածքից, երբ նրանք ցանկանում էին խոչընդոտել Փաշինյանի տեղափոխությանը Կառավարության մի մասնաշենքից մյուսը։ Մասնավորապես, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։ Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Սակայն վերջում բերման չենթարկեցին։ Նշենք, որ միջադեպ է տեղի ունեցել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Ոստիկանները թույլ չեն տվել նրան մտնել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակ։ Շարմազանովը հանդիպելով ոստիկանական պատնեշին հայտնում է, որ ինքը գրանցված աշխատող է ու գնում է աշխատանքի, ինչին ի պատասխան ոստիկանությունից նրան ասում են, որ տեղաշարժը սահմանափակված է։ Շարմազանովը ստիպված հետ է վերադառնում: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին տեղի ունեցած բողոքի գործողությունների ավարտին Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: Ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցները ձվեր նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի ուղղությամբ։ Երթը հասել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել անհնազանդության ակցիան:

Create Account



Log In Your Account