Feb 25 2021 12:52
Banovsha Shahaliyeva
Views: 307
Խոջալուի իրադարձություններին արդարացի գնահատական տալու համար անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային հանրությունը զերծ մնա անտարբերությունից: Նման կարծիքի են արտերկրում բնակվող ադրբեջանցիները: Այս հարցում մեծ դեր են խաղում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք ակտիվ պայքար են մղում ապատեղեկատվության դեմ և համաշխարհային հանրությանը ներկայացնում Խոջալուի ցեղասպանության մասին ճշմարտությունը: «Մեր նպատակն է տեղի բնակչությանը ծանոթացնել տվյալ խնդրի հետ, որպեսզի Խոջալուի ցեղասպանության ճանաչման թեման արդիական լինի բոլոր մարզերում: Մենք տեսնում ենք, որ այսօր Խոջալուի ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվում է Միացյալ Նահանգների և Եվրոպական երկրների խորհրդարաններում և տեղական ինքնակառավարման մարմիններում»,-ասել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Թաղիևը: «Մեծ Բրիտանիայի հեղինակավոր բուհերում բազմիցս ներկայացրել եմ Խոջալուի ցեղասպանության մասին ճշմարտությունը: Ուսանողների և ուսուցիչների մեծ մասը այս ողբերգության մասին գրեթե ոչինչ չգիտի: Նրանք զարմանում են՝ ինչու համաշխարհային մամուլը չի գրում այս մասին և ինչու ոճրագործները մնում են անպատիժ»,-ասել է Մեծ Բրիտանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Ֆարիդա Փանահովան: 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված կազմավորումները դաժանորեն սպանեցի Խոջալու քաղաքի 613 խաղաղ բնակիչների, այդ թվում կանանց և երեխաների: Ամբողջովին ոչնչացվեց 8 ընտանիք, 25 երեխա կորցրեցին երկու ծնողներին, 130-ը՝ մեկ ծնողին:

Create Account



Log In Your Account