Feb 25 2021 15:39
Banovsha Shahaliyeva
Views: 310
Մոսկվայում հարգել են Խոջալուի զոհերի հիշատակը: Մոսկվայի Հրեական թանգարանի և հանդուրժողականության կենտրոնում՝ «Պատմության դասերը և ժամանակակից երիտասարդության դերը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում» խորագրով խորհրդաժողով է անցկացվել: Հատուկ ուշադրություն է՝ դարձվել Խոջալուի ցեղասպանության և Հոլոքոստի պատմությանը: Լոնդոնում մեկնարկել է հրեշավոր ողբերգությանը նվիրված տեղեկատվական ակցիա: Քաղաքի կենտրոնական փողոցներով շրջում են 1992 թվականի փետրվարի լույս 26-ին Հայաստանի զինված ուժերի կողմից սպանված 613 խաղաղ ադրբեջանցիների լուսանկարներով մեքենաները: Էլեկտրոնային տախտակում ցուցադրված են՝ «Արդարություն Խոջալուի», «Մենք հիշում ենք» կարգախոսները: Նյու Յորքում կբացվի՝ փետրվարյան այդ ահավոր գիշերվա սարսափներին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Այն կանցկացվի՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի աառջև: Հայաստանի զինված ուժերի կողմից իրագործված ցեղասպանությունը արտացոլող՝ լուսանկարներից և գրքերից բաղկացած էքսպոզիցիա է կազմակերպվել նաև՝ Արիզոնայի նահանգի Կապիտոլիումի շենքի առջև: «Արդարություն Խոջալուին» արշավի շրջանակներում՝ 1992 թվականի զանգվածային կոտորածի մասին պաստառներով հատուկ մեքենաներ կարելի է տեսնել Չիկագոյի փողոցներում: Ամերիկյան Մինեսոտա նահանգի կենտրոնական ճանապարհներից մեկում՝ Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված թվային գովազդային վահանակ է տեղադրվել: «Արդարություն Խոջալուին» մակագրությամբ պաստառներ են տեղադրվել նաև Ստոկհոլմի կենտրոնական փողոցներում:

Create Account



Log In Your Account