Feb 27 2021 13:44
Gulyaz Shirinova
Views: 290
Ազատագրված տարածքների վերականգնում, Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակ և այլն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցվել է շուրջ 50 հարց: Դրանց մեծ մասը կապված էր հարկադիր տեղահանվածների՝ հայրենի վայրեր վերադարձի ժամանակացույցին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատագրված տարածքներում կստեղծվեն ամենահարմար պայմաններ: Փորձնական նախագծերն արդեն սկսվել են: «Այժմ մենք զբաղվում ենք ականազերծման աշխատանքներով: Վնասի գնահատման հետ զուգահեռ, օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, ներառյալ նկարահանում ենք անօդաչու սարքերով, որպեսզի միջազգային կառույցների միջոցով հիմնավոր պահանջներ ներկայացնենք օկուպանտներին: Դրան զուգահեռ արդեն հանձնարարականներ են տրվել՝ քաղաքների և գյուղերի զարգացման մաստեր-պլաններ կազմելու վերաբերյալ»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Ազատագրված տարածքներում շինարարական աշխատանքների իրականացման համար երկրի բյուջեից որոշակի գումար կհատկացվի: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ընթացիկ տարում այդ գումարը կարող է կազմել 2,2 միլիարդ մանաթ, շուրջ 1,3 միլիարդ դոլար: Սակայն դա վերջնական գումար չէ, հավելել է պետության ղեկավարը: Հողերի ականազերծման համար ենթադրվում է ծախսել ավելի քան 100 միլիոն մանաթ: «Առաջին հերթին տարածքները պետք է ականազերծվեն: Դրանք հաղորդակցություններ, բնակավայրեր և գյուղատնտեսական գործունեության վայրեր են»,-նշել է Իլհամ Ալիևը: Ազատագրված տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են: Ավելի քան 7 հազար հեկտար տարածքում աշնանացան ցորեն է ցանվել: Նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է նաև՝ վերականգնման աշխատանքներին ռուսական ընկերությունների հնարավոր մասնակցության մասին հարցին: «Մենք ընկերություններ կներգրավենք բարեկամ երկրներից: Ռուսաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են: Դրա համար բնականաբար, ռուսական ընկերություններ կներգրավվեն: Կարծում եմ, որ նրանք կարող են հետաքրքրություն ցուցաբերել: Որովհետև մենք արդեն տարբեր երկրներից որոշ աշխատանքների հետ կապված դիմումներ ենք ստանում: Դա վերաբերում է նաև քաղաքաշինությանը, օբյեկտների, այդ թվում ենթակառուցվածքային օբյեկտների, ճանապարհների, կամուրջների, էլեկտրակայանների շինարարությանը»,-ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը: Ասուլիսի ընթացքում տարբեր երկրների լրագրողները հատկապես ընդգծել են, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իլհամ Ալիևը հանդես է եկել որպես բացարձակ խաղաղարար և բազմիցս է խոսել խաղաղության մասին: «Ես իրականում շատ խոսեցի խաղաղության մասին և ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես ասացի այսօր: Պատերազմի առաջին իսկ օրվանից ես ասացի, որ մենք պատրաստ ենք կանգ առնել, հենց որ մեզ տրվի բոլոր օկուպացված տարածքներից դուրս գալու ժամանակացույց: Եվ եթե հայկական կողմը լսեր իմ խոսքերը, ապա նրանց պարտությունն այդքան նվաստացուցիչ ու ցավալի չէր լինի, և այդքան զոհեր չէին լինի: Ավելին, հայկական կողմը, ի դեմս վարչապետի, չլսեց նաև նախագահ Պուտինի խոսքերը»,-հավելել է Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևը խոսել է նաև պատերազմից հետո ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարների մասին: Բաքուն, Անկարան, Մոսկվան և Թեհրանը հանդես են գալիս տարածաշրջանի հետագա զարգացման վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ: Պետության ղեկավարը նշել է, որ այս համագործակցությունից Հայաստանը նույնպես կարող է օգուտ քաղել: Միայն Երևանն արդեն պետք է մտածի խաղաղ գոյակցության մասին: «Մենք ոչ մի բացասական քայլ չենք ձեռնարկում հայ բնակչության նկատմամբ: Ընդհակառակը, նրանք օգտագործում են 20 կմ ճանապարհը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով: Մենք հնարավորություն ենք ստեղծում դրա համար: Մենք նույնիսկ այնտեղ մեծ պաստառ կախեցինք. «Բարի գալուստ Ադրբեջան»: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է սա ինչ-որ ձևով նյարդացնում Հայաստանին: Այնտեղով անցնող տրանսպորտային միջոցները, մարդիկ պետք է տեսնեն, որ մտնում են Ադրբեջան, և որևէ խնդիր չկա: Մենք վերադարձրել ենք այն, ինչ պատկանում է մեզ»,- նշել է նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսը տևել ավելի քան 4 ժամ: Ադրբեջանի պետության ղեկավարը հարցերին պատասխանել է 4 լեզուներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն:

Create Account



Log In Your Account