Feb 27 2021 13:45
Gulyaz Shirinova
Views: 316
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սաննի-Այլս-Բիչ քաղաքում 2021 թվականի փետրվարի 26-ը հայտարարվել է Խոջալուի ցեղասպանության հիշատակի օր: Ողբերգական իրադարձություններին նվիրված տեղեկատվական արշավի շրջանակներում՝ քաղաքի կենտրոնական փողոցներով շրջող մեքենաների էլեկտրոնային լուսաստախտակում արտացոլվել էին՝ «Արդարություն Խոջալուին» կարգախոսները: Ցուցատախտակում ներկայացված էին նաև Խոջալուի իրադարձությունների մասին տեղեկություններ: Ֆլորիդա նահանգում ապրող ադրբեջանցիներն ի հիշատակ այդ արյունալի գիշերը դաժանաբար սպանված 63 երեխաների՝ 63 սև փուչիկներ են բաց թողել երկինք: «Մեզ հաջողվեց հասնել նրան, որպեսզի Հալլանդեյլ-Բիչ և Սաննի-Այլս-Բիչ քաղաքներում փետրվարի 26-ը հայտարարվի՝ Խոջալուի ցեղասպանության հիշատակի օր: Համապատասխան փաստաթղթում արտացոլվել են՝ Հայաստանի զինված ուժերի կողմից 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալիում իրականացված ողբերգության ժամանակագրական իրադարձությունները: Արդյունքում, հատուկ դաժանությամբ սպանվել է ավելի քան 600 մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ և ծերեր: Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ապացույցների՝ Խոջալուի ցեղասպանությունը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն ռազմական հանցագործությունը»,-ասել է Ֆլորիդայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Էսմիրա Բայրամովան:

Create Account



Log In Your Account