Mar 01 2021 14:42
Banovsha Shahaliyeva
Views: 308
Չորս ամիս է անցել 2-րդ ղարաբաղյան պատերազմից: Այսօր էլ հայ զինծառայողների ծնողների ու հարազատների վերքերը դեռ չեն ապաքինվել, նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում՝ պահանջելով հետ վերադարձնել պատերազմում անհետ կորած իրենց որդիներին: Սակայն ընդդիմությանը չի հետաքրքրում ժողովրդի ցավն ու վիշտը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տապալելու և իշխանությունը զավթելու համար նրանք շարունակում են հանրահավաքներ անցկացնել՝ հանդես գալով ռեվանշիստական հայտարարություններով: Սակայն Հայաստանում ոչ բոլորն են տրամադրված թշնամաբար՝ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության պայմաններում և հիշում են, թե ինչպես են խորհրդային տարիներին հաշտ ու համերաշխ ապրել ադրբեջանցիների հետ: Նրանց թվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի 81-ամյա բնակիչ Սերգեյ Հարությունյանը, ով ավելի քան կես դար հայերի ու ադրբեջանցիների հարսանիքներում կլարնետ է նվագել։ «Ղազախ ենք գնացել, Ադրբեջանում էլ ենք գնացել, նվագել: Էնտեղ ես հիշում եմ` տանում էին մեզ, մի անկյունում նստում էինք, նրանց ղեկավարը գալիս էր, ասում` ուստա չալ, նվագի մարդիկ են գալիս, էտպես մարդիկ մեկ-մեկ, երեք-երեք, հինգ-հինգ գալիս էին, իրենց հարցը տալիս էին տանտիրոջը, ինչ-որ տալիս էին, նստում էին, մեկ-մեկ բաժակ բան խմում, գնում: Տենց համարյա երկու-երեք սուտկա: Նվագող ենք եղել, ամեն ինչ էլ գիտեցել եմ, նվագել եմ, մարդկերանցը ուրախացրել եմ, բարեկամ են եղել, մոտիկ ենք եղել, բայց թշնամացրին ուղղակի անտեղի»: Սերգեյի խոսքով, հարևան ադրբեջանցիների հետ համատեղ տոնախմբություններից հիմա միայն հիշողություններն են մնացել։ Ընտանեկան ալբոմներում ադրբեջանցիների հետ լուսանկարներ է փնտրում: Ասում է՝ նախկին բարեկամների հետ մի օր գուցե ամեն ինչ հարթվի: Իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրությունների մեջ են տեսնում. «Չգիտեմ, հարմար մարդ… չեմ ասում, թե հիմա էս պայքարողները կարող են հրաշքներ գործել, բայց համենայն դեպս ինչ-որ նորություն կլինի, երկրի համար, Հայաստանի համար ինչ-որ մի լավ բան կլինի»: Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հարազատ երկիրը հետպատերազմյան ծանր վիճակից դուրս բերելու, այն զարգացնելու համար պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես դա եղել է առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ՝ խորհրդային տարիներին: Եվ պետք է ձգտի հարաբերությունները բարելավի բոլոր հարևան երկրների հետ:

Create Account



Log In Your Account