Mar 02 2021 11:19
Banovsha Shahaliyeva
Views: 289
Ադրբեջանում Նովրուզ բայրամը՝ հնագույն և ավանդական տոնակատարություններից մեկն է: Նովրուզի գալուստը նշանավորվում է ձմռան ավարտով, նոր տարվա, իսկ ամենագլխավորը՝ գարնան գալուստով: Ադրբեջանական ժողովուրդը Նովրուզ բայրամը տոնում է պահպանելով ավանդույթներն ու արարողությունները: Տոնին նախապատրաստական աշխատանքները սկսվում են մեկ ամիս առաջ: ժողովրդական ասքի համաձայն, Նովրուզին նախորդում են չորս երեքշաբթիներ՝ որոնցից յուրաքանչյուրը նվիրված է բնության 4 տարրերից մեկին՝ ջրին, կրակին, քամուն և հողին: Ադրբեջանական ժողովուրդը մարտի 5-ին նշում է Նովրուզին նախորդող երկրորդ չերշեմբեն՝ կրակի երեքշաբթին: Այս օրն ընդունված է կրակ վառել և ցատկել դրա վրայով: «Ադրբեջանական ժողովուրդը տոնում է կրակի երեքշաբթին, որպես արևի, ջերմության խորհրդանիշ: Տղամարդիկ խարույկ են վառում բակերում և փողոցներում, ամեն ոք ձգտում է ցատկել դրա վրայով: Ավանդույթների համաձայն, կրակի վրայով ցատկելիս բոլոր հիվանդությունները, դժբախտությունները մնում են անցյալում, մաքրվում են մեղքերը, և մարդը կարծես նորից է ծնվում: Մենք գիտենք, որ հնում շատ ժողովուրդներ հավաքվում էին կրակի շուրջ, ինչը խորհրդանշում է միասնության: Մեր ժողովուրդը միշտ հարգանքով է վերաբերվել բնության ընծայած այս պարգևին: Քանի որ կրակը ջերմություն է, իսկ առանց դրա հողը չի արթնանա, սառույցը չի հալվի, որպեսզի ջուր լինի»,-ասել է ԱՀ ԳԱԱ բանահյուսության ինստիտուտի գիտաշխատող Աթեշ Ահմեդլին: Ադրբեջանում Նովրուզը միշտ տոնում են մեծ խանդավառությամբ, կազմակերպվում են տոնական տոնավաճառներ, զվարճալի միջոցառումներ, որոնք ուղեկցվում են երգերով, պարերով, թատերական ներկայացումներով:

Create Account



Log In Your Account