Mar 02 2021 11:43
Banovsha Shahaliyeva
Views: 312
Մի խումբ վրացի լրագրողներ, հասարակական գործիչներ և փորձագետներ այցելել են ազատագրված տարածքներ: Հարևան երկրից ժամանած հյուրերն այցելել են՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ և այլ շրջաններ, ծանոթացել են հայկական վանդալիզմին և վայրագություններին: Վրացի հյուրերը խորը հիասթափություն են հայտնել իրենց տեսածների կապակցությամբ: Լրագրողների հետ զրույցում՝ Վրաստանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ալեքսանդր Կվախաձեն ասել է, որ օկուպանտ հայերը 30 տարվա ընթացքում ոչնչացրել են ադրբեջանցիների տները, մզկիթներն ու գերեզմանատները: «Մենք այտեղ տեսանք, որ հայերը օկուպացված տարածքներում քարը քարի վրա չեն թողել, ամեն ինչ ոչնչացրել են: Նրանք նաև մեծ քանակությամբ ականներ են տեղադրել ադրբեջանական հողերում և դրանց մաքրման համար երկար ժամանակ կպահանջվի»,-ասել է Ալեքսանդր Կվախաձեն: Սուխումիի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիան լրագրողներին ասել է, որ նա, Աղդամում գտնվելու ժամանակ եղել է հայկական վանդալիզմի ականատեսը: «Աղդամն այժմ մեռած քաղաք է: Հայերն այդ քաղաքի մզկիթներում խոզեր են պահել և անհարգի վերաբերմունք են ցուցաբերել իսլամամական կրոնի նկատմամբ: Եթե դուք քրիստոնյա եք, դա չի նշանակում, որ չպետք է հարգել իսլամական կրոնի սրբավայրերը: Աստված պատժեց հայերին նրա համար, որ նրանք հավակնում են հարևան երկրի հողերին»,-ասել է Գուրամ Մարխուլիան:

Create Account



Log In Your Account