Mar 04 2021 11:16
Banovsha Shahaliyeva
Views: 321
Ղազախստանի դեսպանը շնորհավորել է ադրբեջանցիներին՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: Արդարության հաղթարշավը նոր իրողություն է ձևավորել տարածաշրջանում-նշել է Սերժան Աբդըկարիմովը: Նրա խոսքով՝ Ղարաբաղը վերականգնելու, տարածաշրջանում տրանսպորտային կապեր բացելու ծրագրերը կհանգեցնեն՝ Ադրբեջանի բարգավաճմանը և որպես տարածաշրջանային կենտրոն ուժեղացմանը: «Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը նաև պայմաններ է ստեղծում՝ Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ Հարավային Կովկասի և Թուրքիայի ավելի լայն անդրտարածաշրջանային ինտեգրման համար: Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ տրանսպորտային միջանցքի ստեղծումը նոր հնարավորություններ է բացում՝ մեր երկրների Կասպից ծովի նավահանգիստային ենթակառուցվածքի աճող ներուժի բացման համար»,-ասել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդըկարիմովը: Այս առումով աճում է Չինաստանը և Հարավային Ասիան Ադրբեջանի և Կասպիի տարածաշրջանի հետ կապող Ղազախստանի՝ առանցքային օղակի դերը: Իսկ Նախչըվանի նոր միջանցքի ձևավորման համատեքստում նշվում է՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու և Տրասեկայի գործունեության կարևորությունը: Ի դեպ, ղազախական ընկերությունները արդեն հրավիրվել են՝ Ադրբեջանի ազատագրված հողերը վերականգնելու համար «Ղազախստանն իր թվային ծրագրի իրականացման գործընթացում կարողացավ որոշակի փորձ ձեռք բերել խելացի քաղաք հայեցակարգի ձևավորման գործում: Եվ միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր քեյսեր հայտնվեցին, որոնք մենք կարող ենք իրականացնել Ադրբեջանում: Եվ մեզ շատ է օգնում այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն խնդիր է դրել, որ ազատագրված տարածքներում իրականացվելու է «խելացի քաղաք» և «խելացի գյուղեր» ծրագիրը»,-ասել է Ղազախստանի «UNİ ASSİSTANCE» ընկերության գլխավոր տնօրեն Կուանըշ Կալիժանովը: «Այժմ մենք ավարտում ենք՝ Շամախիում և Գյոգյոլում երկու օդերևութաբանական ռադիոտեղորոշիչ տեղադրելու նախագիծը: Այո, իհարկե, դրանք կարող են օգտագործվել ազատագրված տարածքներում, քանի որ այժմ ամենուր կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում, մանավանդ որ մենք գիտենք, որ Ղարաբաղում կա գեղեցիկ բնություն և ցանկացած տարածքներում կարևոր են եղանակի կանխատեսումները»,-ասել է Ղազախստանի «Սպեցօսնաշենիե» ընկերության ղեկավար Ալիա Նուրակիշևա: Ղազախստանի ընկերությունները շատ առաջարկներ ունեն Ղարաբաղի վերածննդի վերաբերյալ: Ադրբեջանը Ղազախստանի համար ոչ միայն կարևոր առևտրատնտեսական գործընկեր է, այլև եղբայրական երկիր: Ղազախստանի դեսպանատանը կայացած գործարար հանդիպմանը քննարկման շատ թեմաներ կային: Դրանք շոշափեցին բազմաբնույթ ոլորտներ, որոնց կենտրոնում կանգնած էր՝ համատեղ ջանքերով Ղարաբաղի վերածնունդը:

Create Account



Log In Your Account