Mar 05 2021 14:56
Banovsha Shahaliyeva
Views: 78
Հայաստանում իրավիճակը շարունակում է սրվել: Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին սկսված անկարգություններն ու զանգվածային բողոքները այս երկրում շարունակվում են մինչ օրս: Այս անգամ ցուցարարները հավաքվել են Երևանի խորհրդարանի շենքի մոտ՝ սպասելով կառավարության նիստին: Այստեղ են հավաքվել նաև մե թվով ոստիկաններ, ներքին զորքեր, լրացուցիչ հատուկ նշանակության ջոկատներ, իսկ պատուհաններում կարելի է տեսնել նաև դիպուկահարների, ովքեր հետևում են իրավիճակին: Ընդդիմությունը հրաժարվում է դադարեցնել հանրահավաքները՝ մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա: Բողոքի ակցիա են անցկացնում նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ովքեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունն են կազմում: Ակցիայի մասնակիցները լրագրողի հետ զրույցում ասել են, որ հաղթելու են երկիրը կողոպտած Սերժին, Քոչարյանին և մյուսներին և որ Փաշինյանին միակ մարդն է, ով պետք է ղեկավարի երկիրը: Կին. «Իհարկե պիտի հաղթենք, Սերժին, Քոչարյանին, քեզ, որ ծախվել ես:Մեր վարչապետին սիրելի, շատ եմ սիրում նրան, ահավոր, ինքը միակ մարդնա, որ ամբողջ երկիրը կարա կառուցի, ոչ թե նման մարդկանց 17 կուսակցություններ: Ռեկտրին, որ ասին Շուշան հայկականա, թե ադրբեջանական, իհարկե Ադրբեջանին: Ղարաբաղնելա Ադրբեջանի կազմում: Որ գրավել են ապրել եք, դուք գիտեք էտա:Գրավել էին սպարապետը գրավեց իրա տղաներով:Ոչ ինչ վարչապետ 17 կուսակցությունները ասեցին ու տվեցին, այո:Վարչապետի նման մարդ չկա երկրի ղեկավար»: Տղամարդ. «Մեր ընտրած վարչապետնա, ժողովրդի մարդա, մոր կաթա կերել, հալալ կաթա կերել, դու հարցնում էս երկուսուկես տարի Փաշինյանը ինչա արել, 30 տարի նախկին ղեկավարները ինչ են արել, նա երկուսուկես տարիա եկել: Թողեք թող նա աշխատի ինչ եք պահանջում նրանից: Նա հաց տվեց, միս տվեց զինվորներին, ոչ թե նախկինների նման ավյոս, խոզի կեր էին տալիս զինվորին 30 տարի: Հերիքա»: ԿԻՆ .«Իմ էրեխեն պոստերում հողի վրա պարկած ծառայումա էս հայրենիքի համար, էս ժողովրդի համար, բայց իրենց ինչ են անում էնտեղ վրանների տակ ուտում, խմում, քեֆ են անում: Զինվորի մասին մտածողը էդպիսի բան կանի՞: Ինչ են անում, ամբողջ օրը ցույցեր են անում, ես մեծ կին եմ, իմ հանգիստը կորելա, էս մարդիկ չեն թողնում, որ մի հարց լուծվի: Խանգարում են մարդկանց իրենց ցույցերով, թալանով, ամեն ինչով: Հենց հիմա ինչով են օգնում մեր զինվորին: Աթոռ են ուզում»: ԿԻՆ . «Մենք ուզում ենք ապրել: Նիկոլը եկելա երկուսուկես տարի նորմալ ապրել ենք, հիմա ուզում են տապալեն, ժողովրդին տան ոտքի տակ, հերիք եղավ, բոլ եղավ: Իմ երեխան, որ ծառայելա ամեն ինչով ապահովածա եղել, թե սնունդով, թե հագուստով, թե ամեն ինչը: Իսկ դրանից առաջ, իմ մյուս երեխան, որ ծառայելա ես գիշեր ցերեկ իրան տաք շոր, նասկի, ամեն ինչ ուղարկել եմ, չհաշված ուտելիքը, որ իմ երեխան այն ժամանակ սովածա եղել, խաշած ցորենից, ձավարից բացի ոչինչ չի կերել: Ես ոնց կարամ ես հիմա էս լավ պայմանները, էս ամեն ինչը, որ Փաշինյանը արելա մեզ համար, իմ երեխեքի համար ես ասեմ չէ այդպես չէ: Ամեն դեպքում Աստված նրա հետ է և մյուսները թող Աստծուց թող վախենան»: Տղամարդ.«Եթե գան նախկին իշխանությունը, նախկին ամենաթափթփուկ համակարգը հաստատ մեր սերունդը չի ավելանա: Մենք 25 տարի պատերազմ ենք տեսել, են չի, որ 4 ամիսա պատերազմա, 25 տարի ապրել ենք պատերազմական երկրում:25 տարի տանջված, տառապած ժողովուրդը հասելա արդյունքի ու աթոռի տեղի մեր անմեղ եղբայրներին ենք տվել, բայց էլ աթոռ չենք տա: Մեզ հողերը չի հետաքրքրում: Հարց – գոհ ե՞ք իշխանությունից: - Այո շատ գոհ ենք, իշխանություն, որ հասարակությունը 25 տարի լռեց հազիվ կարավ ձեն հանի, հազիվ կարեցավ ասի, որ ես մարդ եմ, կանգնած եմ իմ երկրում, իմ ոտքերի տակ իմ հողնա: Էն հողը, որի համար հարկ ու տուրք ենք տվել: Երբեք իշխանության չեք գալու, եթե գաք ավելի լավ կլինի համատարած պատերազմ լինի, մեր ու մանուկ կոտորվեն, քանց թե գան նախկին իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի աջակիցները միաձայն ասում են, որ նախկին իշխանությունները, ովքեր թալանել ու կողոպտել են երկիրն ու հարազատ ժողովրդին ու հասցրել են կործանման եզրին այլևս երբեք իշխանության չեն գա և դրա համար իրենք կպայքարեն մինչև վերջ:

Create Account



Log In Your Account