Mar 09 2021 15:59
Banovsha Shahaliyeva
Views: 276
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուզբեկստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ իր գործընկեր Աբդուլազիզ Կամիլովի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը: Տարածաշրջանային օրակարգին զուգընթաց, կողմերը մտքեր են փոխանակել՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Անկարայի և Տաշքենդի միջև համագործակցության, կրթական և մշակութային կապերի ընդլայնման հարցերի վերաբերյալ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նրանք հանդես են գալիս՝ արտոնյալ առևտրային համաձայնագրի ստորագրման օգտին: Թուրքիան հանդիսանում է՝ Ուզբեկստանի հինգ հիմնական առևտրային գործընկերներից ու ներդրողներից մեկը:

Create Account



Log In Your Account