Mar 10 2021 14:59
Banovsha Shahaliyeva
Views: 306
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հանպատրաստից խռովությունը տապալվեց: Նրան այնուամենայնիվ պաշտոնից հեռացրեցին: Այս անգամ՝ վերջնական: Անգամ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը չկարողացավ բողոքարկել Նիկոլ Փաշինյանի այս որոշումը: Հայաստանի հասարակությունը բաժանվել է 2 ճամբարի. Փաշինյանի աջակիցներ և նրա հրաժարականը պահանջողներ: Ռուսաստանցի քաղաքագետ Վիտալի Արկովը կարծում է, որ Հայաստանում չկա նորմալ մի մարդ, որին Փաշինյանը փոխանցի իշխանությունը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամենավատ տարբերակներն են: «Մարդիկ, ովքեր փողոցներում գլխավորում են բողոքի ցույցերը, արմատական քաղաքական գործիչներ են: Հայաստանի բնակիչները շահագրգռված չեն նման քաղաքական գործիչների իշխանության գալու մեջ, որովհետև դա կնշանակի Ադրբեջանի հետ նոր պատերազմ: Իսկ նոր պատերազմի դեպքում պարտվողը կրկին Հայաստանն է լինելու»,-ասել է Ռուսաստանցի քաղաքագետ Վիտալի Արկովը: Նոր պարտությունը Հայաստանին կբերի նորանոր խնդիրներ ու անհաղթահարելի դժվարություններ: Այնպես նոր՝ ռևանշիստական հայտարարությունները այդ երկրին ոչ մի լավ բան չեն խոստանում:

Create Account



Log In Your Account