Mar 12 2021 18:04
Banovsha Shahaliyeva
Views: 308
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ հակաադրբեջանական բանաձև է առաջ քաշում ԱՄՆ ներկայացուցիչների պալատում: Հարավային Կովկասի տարածաշրջանի իրողություններից պոկված՝ արտերկրում գտնվող քաղաքական գործիչները հանդես են գալիս այսպես կոչված «օրինագծով», որում հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ Ադրբեջանը իբր պահում է հայ ռազմագերիների: Իրականում այդ անձինք ահաբեկիչներ են: «Մենք անցկացրել ենք հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում վնասազերծվել են մի քանի դիվերսանտներ, ավելի քան 60-ը ձերբակալվել է: Այսօր, երբ փորձում են նրանց ռազմագերիներ անվանել, կարծում եմ, որ միտումնավոր խեղաթյուրում են հարցի էությունը: Որ ռազմագերիների մասին կարող է խոսք լինել պատերազմի ավարտից 20 օր անց: Դրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են, և Հայաստանի և որոշ այլ երկրների կողմից ցանկացած շահարկումներ տեղին չեն: Մենք պարբերաբար ռեյդեր ենք անցկացնում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով, և այսօր իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Նման հայկական նախաձեռնությունները, ինչպես ընդգծում են փորձագետները, ուղղված են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի և Հարավային Կովկասում նրա քաղաքականության, ինչպես նաև Ռուսաստանի դեմ: Սակայն, ի տարբերություն հայամետ լոբբիստների, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի խոսքով, Սպիտակ տունը՝ առաջին հերթին պաշտպանելու է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը: «Ադրբեջանը, սկզբունքորեն, Միացյալ Նահանգների կողմից որևէ օգնության կարիք չունի: ԱՄՆ-ը ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա 50 անգամ ավել է, քան այն օգնությունը, որը նա տրամադրում է Ռուսաստանի դաշնակից Հայաստանին: Բայց դա արվում է ոչ թե Ադրբեջանի հանդեպ սիրուց դրդված, այլ այն պատճառով, որ ԱՄՆ-ն ունի կենսական շահեր, որոնք ապահովվում են Կասպիի ավազանում Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: «Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առկա է մի ամբողջ շարք, որը նրանք պետք է լուծեն: Եվ կախված հարցերի վերաբերյալ որոշումներից, հայտնի կդառնա, թե դա ինչ ազդեցություն կունենա, ասենք, ամբողջ տարածաշրջանում իրավիճակի վրա: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի միջև հետագա հարաբերությունները: Այն, ինչ ես ունեմ ձեռքի տակ, ասենք, որ տեղեկատվություն ունեմ ամերիկյան կողմի հետ շփման արդյունքում, ես չեմ ակնկալում որևէ հակաադրբեջանական գործողություն Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի կողմից»,-ասել է միջագային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Create Account



Log In Your Account