Mar 15 2021 13:08
Banovsha Shahaliyeva
Views: 312
Ադրբեջանական բանակում մեկնարկել են օպերատիվ- մարտավարական զորավարժություններ: 2021 թվականի մարտական պատրաստվածության պլանի համաձայն՝ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ղեկավարությունը, ինչպես նաև զորավարժություններում ներգրավված ադրբեջանական բանակի անձնակազմը և հատուկ տեխնիկան մեկնել է զորավարժությունների տարածք: Շարասյան շարժման երթուղիներում, որոնք ուղեկցվելու են ինչպես գետնից, այնպես էլ օդից, կազմակերպվել է պարետային ծառայություն: Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են՝ մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր: Զորավարժություններն անցկացվում են՝ դժվարանցանելի տեղանքով լեռնային և անտառապատ վայրերում: Հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը, հիմնական ուշադրությունը հատկացվում է՝ զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության և վերախմբավորման, ներառյալ մարտական համակարգման բարելավմանը և համազորային միավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջև փոխազդեցությանը: Զորավարժությունների ընթացքում, որը կշարունակվի մինչև մարտի 18-ը, զորքերը կկատարեն՝ ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի և հակաահաբեկչական գործողություններ անկացնելու խնդիրները:

Create Account



Log In Your Account