Mar 15 2021 15:41
Banovsha Shahaliyeva
Views: 302
Այսօր Հայաստանն ապրում է հետպատերազմյան շատ ծանր ու դժվարագույն օրեր: Հազարավոր մարդիկ հազիվ են քարշ տալիս իրենց խղճուկ գոյությունը, ապրում են կիսաքանդ ու կիսախարխուլ տնում, սոցիալական ծանր պայմաններում: Արդեն 15 տարի է հանրակացարանի՝ անմխիթար վիճակում գտնվող մեկ սենյակում է ապրում Քրիստինե Կարապետյանի ութհոգանոց ընտանիքը: NEWS.am-ի հետ զրույցում կինը պատմել է, որ տան միակ աշխատողը ամուսինն է: «Մենք 15 տարիյա, որ այստեղ ենք ապրում: Մայրիկս էլ է այս շենքում ապրում, մենք փաստացի ենք գրանցված, 6 բալիկ ունեմ, միայն ամուսինս է աշխատում, սեփականություն չունենք»: Քրիստինեյի ընտանիքում կա վեց անչափահաս երեխա, որոնցից չորսը հաճախում են դպրոց: Կինը առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, ամուսինն աշխատում է կահույքագործական արտադրամասում՝ որպես բանվոր: «Վիճակը սենցա, պետք է օգնող լինի, որ սենյակի դզենք: Ահավոր վիճակա: Մայրիկս ապրում է մեր հարևանությամբ: Երեխաներս քնում են մայրիկիս տանը՝ գետնին, որովհետև այս փոքր սենյակում անհնարին է միասին քնելը, դոշակները գցում են պոլին քնում են»: Քրիստինեյի խոսքով տանը լոգարան, խոհանոց չկա, հեռուստացույցն էլ չի աշխատում, որովհետև անձրևի ժամանակ, ջուր է կաթացել վրան: Մի խոսքով մի կերպ են ծայրը ծայրին հասցնում: «Մենք ունենք սննդի և գումարի կարիք, որպեսզի կարողանա բարեկարգել սենյակի պայմանները, եթե հնարավոր կլինի օգնել մեզ»: Ղարաբաղյան պատերազմը կոտրել է Հայաստանի տնտեսության ողնաշարը, վատթարացրել առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանց կյանքը: Երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի բողոքում է, որ հնարավոր չէ այլևս ապրել հարազատ երկրում, որտեղ իրենց կյանքը վերածվել է դժոխքի, որտեղ ամեն օր ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են անցկացնում միայն այն բանի համար, որպեսզի տապալեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու զավթեն իշխանությունը: Այդ ռեվանշիստներին չի հետաքրքրում ոչ երկրի ապագան, ոչ էլ աղքատության ճիրաններում խեղդվող մարդկանց կյանքը: Նրանց միակ նպատակն է ինչ գնով էլ լինի գալ իշխանության, շարունակել կողոպտել երկիրն ու հարազատ ժողովրդին ու լրացնել իրենց հաշիվները:

Create Account



Log In Your Account