Mar 16 2021 17:15
Banovsha Shahaliyeva
Views: 299
Աղդամի և Ադրբեջանի այլ ազատագրված շրջանների բնակիչները անհամբերությամբ սպասում են իրենց հարազատ հողեր վերադարձին: Սակայն, դրան խանգարում է ոչ միայն բնակելի տների ավերումն ու ենթակառուցվածքների բացակայությունը: ATV հեռուստաալիքի ղեկավար Ազեր Խալիլովի խոսքով, այստեղ ամենակարևորը անվտանգության ապահովման հարցն է: Տարածքներն ականապատված են: «Բոլոր գերեզմանատները հերկված են: Հասկանալի չէ, թե ուր են տարել ժամանակ այստեղ թաղված դիակների մնացորդները, ոսկորները, գանգերը: Ի դեպ, Խոջալիում սպանված մարդիկ թաղված էին այս վայրում»,-ասել է ATV հեռուստաալիքի ղեկավար Ազեր Խալիլովը: 1992 թվականին հայկական զինված կազմավորումների կողմից սպանվեցին Խոջալու քաղաքի 613 խաղաղ բնակիչներ՝ միայն ադրբեջանցի լինելու համար: Ազեր Խալիլովի խոսքով, ոճրագործները գիտակցում են, որ հեռու չէ այն օրը, երբ նրանք կկգանգնեն միջազգային դատարանի առաջ: Միջազգային կազմակերպությունները և արտասահմանյան մամուլը, բոլոր նրանք, ովքեր սեփական աչքով տեսել են ադրբեջանական հողերում հայկական վանդալիզմի հետքերը, պետք է իրերն անվանեն իրենց անուններով: «Միջազգային միջնորդները չե՞ն այցելել այս տարածաշրջան: Այցելել են: Միթե չեն տեսել, թե օկուպացիոն ռեժիմը ինչի է վերածել մեր տարածքները: Չէ՞ որ պետք է հարցնեին, թե ինչի համար են այս ամրաշինությունները , երբ ընթանում են խաղաղ բանակցություններ»,-ասել է ATV հեռուստաալիքի ղեկավար Ազեր Խալիլովը: Ադրբեջանը Հայաստանի հետ առկա տարածքային վեճը ինքնուրույն լուծեց՝ Հայրենական պատերազմի ընթացքում ազատագրելով իր օկուպացված հողերը:

Create Account



Log In Your Account