Mar 17 2021 12:08
Banovsha Shahaliyeva
Views: 290
Հադրութի ազատագրումը դարձավ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի շրջադարձային պահը: Պարզ դարձավ, որ հայկական բանակը չի կարող պահել Ղարաբաղի հարավը, պաշտպանությունը ճաք տվեց: Այս մասին այսօր «Ակտուալ» ծրագրում հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նամիկ Ալիևը: Նրա խոսքով, հենց «Հադրութ»-ի օպերացիան ճանապարհ բացեց դեպի Շուշա, որի ազատագրմամբ դրվեց պատերազմի վերջակետը: Այստեղ որոշիչ դարձավ Ադրբեջանի զինված ուժերի բարձր պրոֆեսիոնալիզմը: Հայաստանը չէր ակնկալում նման արագ և դիպուկ գործողություն: «Նրանք չէին կարծում, որ հարձակումը կիրականացվի Հադրութի միջով, այնուհետև հյուսիս՝ դեպի Շուշա: Նրանք ակնկալում էին, որ հարձակումը կիրականացվի Գուբադլիից և Լաչինից: Նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելը, այն որ նրանք չկարողացան գնահատել այդ իրավիճակը, հանգեցրերցին պարտության»,-ասել է արտակարգ ու լիազոր դեսպան, իրավաբանական գիտությունների դոկտոր Նամիկ Ալիևը:

Create Account



Log In Your Account