Mar 19 2021 13:45
Banovsha Shahaliyeva
Views: 303
Իսլամական համագործակցության կազմակերպությունն անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը, որն արտացոլվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ընդունված բանաձևերում, ինչպես նաև Նախարարների խորհրդի վերջին նիստում: ԻՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման շրջանակներում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նրանց ծանոթացրել է տարածաշրջանում առկա իրավիճակին, ինչպես նաև հետհակամարտային շրջանի իրողություններին: Տեղեկացրել է նրանց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված մի շարք կետերի, վերակառուցման աշխատանքներին գործընկեր երկրների մասնակցության և տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների մասին: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները տեղեկացվել են նաև՝ Ադրբեջանի տարածք գաղտնի զորականներ ուղարկելու հարցում Հայաստանի կողմից ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու, ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելուց հրաժարվելու մասին: Նրա խոսքով, միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավունքի խախտումների հետ կապված՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելուց հրաժարվելը նրա մոտ կեղծ պատրանքների տեղիք է տալիս: Ջեյհուն Բայրամովը նշել է նաև, որ եռակողմ հայտարարությունների իրականացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և զարգացման ապահովման համար: Հանդիպմանը երախտագիտություն է հայտնվել այն երկրներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու՝ Ադրբեջանի ազատագրված հողերում պատմական, մշակութային և կրոնական ժառանգության վերականգնման գործընթացին: Իրենց հերթին, դիվանագետները մեկ անգամ ևս հաստատել են ԻՀԿ-ի դիրքորոշումը կապված՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովման հետ:

Create Account



Log In Your Account