Oct 22 2021 15:22
Banovsha Shahaliyeva
Views: 155
Հայաստանում կյանքը գնալով թանկանում է: Այն ժամանակ, երբ կենսաթոշակը 25 հազար 500 դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ, մարդկանց եկամտի զգալի մասը հատկացվում է հենց սննդամթերքի ձեռքբերմանը, իսկ թանկացումները հատկապես հարվածում են խոցելի խմբերում դասվողներին։ Ազատության թղթակցի հետ զրույցում քաղաքացիները բողոքել են թանկացումներից: Կին . «Անցած տարի ես հազար դրամով առնում էի ամբողջ օրվա ուտելիքը, իսկ էս տարի առնում ենք շատ քիչ բան: Վատ ենք ապրում և վատ ենք վաստակում»: Տղամարդ . «48 հազար թոշակ եմ ստանում: Չի բավականացնում, միաժամանակ աշխատում եմ»: Հայաստանի Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, երկրում սննդամթերքի թանկացումը այս տարվա համար նոր ռեկորդ է սահմանել. հունվարից ի վեր աստիճանաբար և ավելի ու ավելի շատ թանկանալով՝ այս սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սննդամթերքի գները աճել են 15,8 տոկոսով։ Կին . «Ամենաանհրաժեշտ բաները: Օրինակ հաց պանիր: Շատ դժվարա, հնարավոր չէ թոշակով ապրել բոլորովին»: Տղամարդ . «Ասենք մակարոն պիտի ուտեմ, ձեթ մեթ, յոլա են էթում ժողովուրդը»: Ըստ Վիճկոմի վերջին տվյալների, այս տարվա օգոստոսին՝ նախորդ օգոստոսի համեմատ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 7,9 տոկոսով կամ գրեթե երկու անգամ պակաս օգոստոս-սեպտեմբերի թանկացումներից։ Սակայն չի բարձրացվում նվազագույն աշխատավարձը, չի բարձրացվում բազային աշխատավարձը հանրային ծառայողների, սա արդեն վերաբերմունք է, ինքնին վերաբերմունք, իսկ հետևանքները բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ամեն օր զգում է, որովհետև ամեն հաջորդ ամիս գներն ավելի են ահագնանում, ահազանգում են քաղաքացիները: Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, որոնք վերաբերում են 2019 թվականին, Հայաստանում աղքատ է ողջ բնակչության 26,4 տոկոսը, որոնք այդ տարի վաստակել են ամսական 44 հազար 48 դրամից կամ 91,7 դոլարից պակաս։

Create Account



Log In Your Account