Mar 22 2021 16:37
Gulyaz Shirinova
Views: 300
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տարածել է Գուբադլիի շրջանի Չարդախլը գյուղի տեսակադրերը: Շրջանն օկուպացվել էր Հայաստանի զինված ուժերի կողմից՝ 1993 թվականի օգոստոսի 31-ին: Գուբադլիի շրջանում ոչնչացվել են 94 գյուղ և ավան, 205 մշակութակենցաղային օբյեկտ, 12 պատմական հուշարձաններ: Մինչ օկուպացիան շրջանում ապրում էր 33 հազար 800 մարդ: Հայ օկուպանտների կողմից հրկիզել են Գուբադլիի պատմական թանգարանը, որում պահվում էր ավելի քան 5 հազար հազվագյուտ ցուցանմուշ: Մինչ օկուպացիան շրջանի տարածքում կային 6 բժշկական կենտրոն, 5 մանկապարտեզ, 61 դպրոց, 10 մշակույթի տուն, 24 ակումբ, մեկ գավառագիտական թանգարան և 60 գրադարան: Գուբադլիի շրջանում գտնվում էին նաև այնպիսի պատմական հուշարձաններ, ինչպիսիք են 5-րդ դարին թվագրվող Գալալը ամրոցը, երկու գերեզմաններ, մզկիթ և այլն: Շրջանի տնտեսությունը կազմում էր ծխախոտագործությունը, հացահատիկային տնտեսությունը և անասնապահությունը: Հայաստանի կողմից Գուբադլիի օկուպացիայից հետո շրջանը լիովին անկում ապրեց: 2020 թվականի աշնանը Ադրբեջանի զինված ուժերի հաջող հակահարձակողական գործողության արդյունքում Գուբադլիի շրջանը օկուպացիայից ազատագրվեց:

Create Account



Log In Your Account