Apr 01 2021 10:35
Banovsha Shahaliyeva
Views: 294
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը համերաշխ է Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ՝ պատերազմի արդյունքում ավերված ադրբեջանական տարածքների վերականգնման և ինտեգրման հարցում: Այս մասին ասվում է՝ Թուրքական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով ընդունած հայտարարության մեջ: Կորոնավիրուսային համավարակի պատճառով հանդիպումն անցավ տեսակոնֆերանսի ձևաչափով: Գագաթնաժողովում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իր ելույթում պետության ղեկավարը նշել է, որ միջազգային կազմակերպությունները մշտապես աջակցել են Ադրբեջանի դիրքորոշմանը: Սակայն, այս աջակցությունն իրականում մեծ նշանակություն չի ունեցել: Քանի որ հարցը չի գտել իր լուծումը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` աշխարհի առաջատար միջազգային կազմակերպությունը, 4 բանաձև է ընդունել: Այս բանաձևերը պահանջում էին օկուպացված հողերից հայկական զինված ուժերի անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերում: 1993 թվականին ընդունված բանաձևերը այդպես էլ չեն կատարվել: Մյուս միջազգային կազմակերպությունների որոշումներն ու բանաձևերը աջակցել են Ադրբեջանի դիրքորոշմանը և ունեցել են մեծ քաղաքական և իրավական նշանակություն: Չնայած իրական, գործնական հարթության մեջ, սա չի ծառայել որպես հարցի լուծում: Ադրբեջանի ճիշտ դիրքորոշումը պաշտպանել են ԵԱՀԿ-ն, Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և այլ կազմակերպություններ»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Խոսելով 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում ձեռք բերված հաղթանակի մասին՝ նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Ադրբեջանը մեծ աջակցություն է ստացել եղբայրական Թուրքիայից: Ավելի վաղ միջոցառմանը ելույթ էր ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մենք համերաշխ ենք մեր անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում», - ասել է Թուրքիայի ղեկավարը: Ռեջեփ Թայիբ Էրդողանը ընդգծել է, որ այն փոփոխությունները, որոնց ենթարկվում է այսօր համաշխարհային հանրությունը, էլ ավելի են մեծացնում այնպիսի համագործակցության պլատֆորմների կարևորությունը, ինչպիսին է Թուրքական խորհուրդը: «Իմ անունից և թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և մեր ադրբեջանցի եղբայրներին՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: 44-օրյա պատերազմում էպիկական հաղթանակից հետո, ավարտվեց 30-ամյա օկուպացիան, և Լեռնային Ղարաբաղը վերամիավորվեց Հայրենիքին: Դա հեշտությամբ չստացվեց: Կարևոր է, որ թուրքալեզու երկրները շարունակեն աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղում թուրքական հուշարձանների պահպանման և վերածննդի հարցում»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Իր հերթին, Ղազախստանի առաջին նախագահ, Թուրքական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: Նա նշել է նաև Թուրքիայի կարևոր դերը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: «Այսօր ես շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար օղլու Ալիևին: Կցանկանայի հատուկ ընդգծել, որ Թուրքիան կարևոր դեր է խաղացել տարածքային ամբողջականության վերականգնման գործում»,-ասել է Թուրքական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքական խորհուրդը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մտադիր է բարձրացնել թուրքական աշխարհի արժեքների և շահերի դերը՝ տարածաշրջանային և գլոբալ մասշտաբով էլ ավելի ճանաչման և աջակցության մեջ: Բացի այդ, փաստաթղթում Թուրքեստան քաղաքը հռչակված է՝ թուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաքներից մեկը, ընդգծված է, որ նման կարգավիճակ ռոտացիայի միջոցով կարող է տրվել նաև թուրքական աշխարհի մյուս հայտնի հնագույն քաղաքներին:

Create Account



Log In Your Account