Apr 01 2021 12:18
Banovsha Shahaliyeva
Views: 287
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ, Թուրքական խորհրդի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի մասնակիցներին տեղեկացրել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների մասին: Պետության ղեկավարը նշել է, որ միջազգային կազմակերպությունները մշտապես աջակցել են Ադրբեջանի դիրքորոշմանը: Սակայն իրականում սա մեծ նշանակություն չի ունեցել, քանի որ հարցը չգտավ իր լուծումը: Ընդհակառակը, քայլեր ձեռնարկվեցին հարցը սառեցնելու ուղղությամբ: Հայաստանը փաստացի հրաժարվեց բանակցություններից: Դրանից հետո տեղի ունեցան Հայաստանի ղեկավարության հերթական սադրիչ քայլերը, որոնք վկայում էին այն մասին, որ այս երկիրը փորձում էր Ադրբեջանը սադրանքի մեջ ներքաշել: Սակայն դա նրանց չհաջողվեց: Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի ռազմական դիրքերը և բնակավայրերը կրկին ենթարկվեցին հրետակոծության, որի արդյունքում զոհվեցին մի քանի զինծառայողներ և խաղաղ բնակիչներ: Հակառակորդին համարժեք պատասխան տրվեց: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը տևեց 44 օր, ավարտվեց Ադրբեջանի լիակատար հաղթանակով: «Հարցը լուծվեց ռազմաքաղաքական ճանապարհով: Արդեն կարելի է լիակատար վստահությամբ ասել, որ ղարաբաղյան հարցը և ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ներկայումս չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր: Ադրբեջանը լուծեց այս հարցը, պատմական Հաղթանակ տարավ, ավերված տարածքներում վերականգնման աշխատանքներ են սկսվել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր հերթին շնորհավորել է Ադրբեջանին՝ հաղթանակի կապակցությամբ և ընդգծել ազատագրված տարածքների վերականգնման կարևորությունը: «Մենք շարունակում ենք մնալ Ադրբեջանի կողքին` մեր բոլոր հնարավորություններով Ղարաբաղում թուրքական ժառանգության վերականգնման և պահպանման համար, ինչը բոլորիս համար կարևոր է: Միևնույն ժամանակ, ես կարևոր եմ համարում մեր եղբայրների՝ բոլոր հարկադիր վերաբնակների հայրենի հողեր վերադարձնելը՝ Ադրբեջանի այս տարածաշրջանի արագ զարգացման համար»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում անդրադարձ է կատարել՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում հայտնված նոր հնարավորություններին: Պետության ղեկավարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված արդեն ակտիվ աշխատանքներ են տարվում: «Հինավուրց ադրբեջանական հող հանդիսացող Զանգեզուրը, այժմ կկատարի թուրքական աշխարհը միացնելու դեր, քանի որ տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կապելու են ամբողջ թուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն մյուս երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն՝ նոր տրանսպորտային միջանցքի այս հնարավորություններից:

Create Account



Log In Your Account