Apr 05 2021 15:54
Banovsha Shahaliyeva
Views: 282
Ղարաբաղում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները կրկին ակցիա են անցկացրել Կառավարության դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց որդիները ծառայությունն անցկացնեն բացառապես Հայաստանում և ոչ թե Ղարաբաղում։ Ծնողների խոսքով՝ իրենց որդիները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում, մեծ մասը շարունակում է քնել բետոնին, խոնավ ու ցուրտ պայմաններում: ԿԻՆ . «Ընդամենը մարդկային վերաբերմունք են զինվորների հանդեպ ովքեր անցել են էդ պատերազմի միջով: Դուք չեք պատկերացնի մենք լրիվ անտեսված ենք, ոչ բուժ օգնություն: Նրանք մի փոքր բանից բռնկվում են, նեղվում են, ծնողը տանը նստած վախենում է աման հանկարծ երեխաս իրան վնաս չտա: Չէ որ նրանք հոգեկան ծանր ապրումների մեջ են եղել: Դուք երևի ֆեյսբուքում տեսած կլինեք այն պահը, երբ զինվորը ասում է, որ զինվորին միայն պատերազմի ժամանակ են շան տեղ դնում, պատերազմից հետո զինվորն իրեն էլ պետք չէ: Եվ իրոք այդ պահն է գալիս: Էս եղեռը, որ արեցին մեր երեխեքի հանդեպ էս մնացածին գոնե թողնեն շուտ տուն վերադառնան: Ոչ մեկի մենք չենք վստահում: Մեր երեխաները Աստծո բարեգթությամբ մնացել են ողջ:Սերունդ չի մնացել, էս մնացածին էլ գոնե միջնորդեն մի բանով կարողանանք երեխաներին օգտակար լինենք: Ինչքան իրենք այդ տարածքում մնան իրենց հոգեկան աշխարհը չի ուղղվելու: Դա միանշանակ: Մեր երեխեքին գոնե շուտ թողեն, գոնե այս բանով կառավարությունը օգնի»: Ծնողներից մեկը դիմելով կառավարությանը ասել է, որ իրենք նստացույց են անցկացնելու, մինչև իրենց երեխաները չզորացրվեն: Նրանք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով տեղեկացրել է, որ Մոսկվա այցով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացման մեջ է և նշել՝ երբ Փաշինյանը ապրիլի 7-ին նախատեսված հանդիպումից հետո վերադառնա Երևան՝ մեծ դահլիճում քննարկում կկազմակերպվի, որտեղ ներկա կլինեն բոլոր ծնողները՝ կքննարկեն հարցերը, կգտնեն լուծումներ, սակայն ծնողները առաջարկը մերժել են, նշելով, որ երկու շաբաթ առաջ էին խոստացել, որ իրենց պատասխան կտրվի։ ԿԻՆ.«Երկար ժամանակ, արդեն 5 ամիս պահանջը չի փոխվել, երբևէ ոչ պետությունից մուրացել ենք որևեցե սոցիալական օգնություն կամ բան, մուրացել ենք միայն մեր երեխաներին: Շատ բան ենք ուզում՞: Ինձ չի թվում»: Տղամարդ .«Իմ տղան ներկա պահին Ղարաբաղում է, 44 օր պատերազմի մասնակից, ոչ արձակուրդա եկել ոչ մի բան: Մենք ենք գնում իրենց տեսնում, ինչքան կարելիյա: Թող արձակուրդ չտան, թող զորացրեն, պատերազմ են անցել, ինձ արձակուրդը պետք չի, ոչ էլ ինքնա արձակուրդ ուզում: Թող զորացրեն»: ԿԻՆ . «Մեր պահանջը մեկն է՝ ժամկետների կրճատում, զինվորներին դուրս հանել Ղարաբաղից:Նրանք այնտեղ գտնվում են անօրինական վիճակում, ինչքան կարող ենք մենք այստեղ գալ ու գնալ և ոչ մի արդյունքի չհասնել: Արդեն 5 ամիս է պատերազմից անցել է, բայց մենք առարկայական քայլ չենք տեսնում զինվորների նկատմամբ: «Ավելի լավա իմ երեխան դատեն, լինի այստեղ, քան թե այս պայմաններում գնա: Հիմա մյուս տղաս գնացելա ու հոգեկան ծանր վիճակում են բոլոր զինվորները, ես իմ երկրորդ տղուն չեմ թողնելու գնա Ղարաբաղ, հաստատ ես որոշել եմ»: Հետո ակցիայի մասնակիցները կառավարությունից գնացել են Ռուսաստանի դեսպանատուն, որպեսզի օգնություն խնդրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Հիշեցնենք, որ մարտի 15-ին ժամկետային զինծառայողների ծնողները նամակ էին փոխանցել Ռուսաստանի դեսպանատուն: ԿԻՆ .«Պահանջելու ենք պարոն Մուրադովի հետ հանդիպում, որպեսզի վերջապես եռակողմ ստորագրված համաձայնագրի հիման վրա՝ 4-րդ կետի հիման վրա հայկական զորքը դուրս բերվի Ղարաբաղից ու վերադարձվի Հայաստան, դրանից հետո կխնդրենք Վլադիմիր Պուտինին, որպեսզի որոշակի փոփոխություններ ստիպի մտցնել և մեր երեխաներին հետ տա մեզ, զորացրման ձևով: Յոթ օր կմնանք նստացույցի, որ համայն աշխարհը ևս մեկ անգամ տեսնի հայ խայտառակությունը, որը շարունակվումա հինգ ամիս, այդ ժամանակ կտեսնենք կա ինչ որ փոփոխություն»: Դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ ծնողներից մեկը նշել է, Ադրբեջանի ղեկավարությունը Ղարաբաղում ծառայող իրենց երեխաներին տեռորիստներ և ագրեսորներ է համարում, և իրենք վտանգավոր են համարում իրենց երեխաների ծառայելը Ղարաբաղում: Նրանք պահանջել են իրենց որդիներին հետ վերադարձնեն Հայաստան: ԿԻՆ.«Մենք վտանգ ենք տեսնում, և նա բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը փորձում է զորք տեղափոխի Ղարաբաղ ու էդ երեխեքը դիտվում են որպես տեռորիստներ ու ագրեսորներ»: Հետո զինծառայողների հարազատները վերադարձել են Կառավարության շենքի մոտ և հայտարարել են նստացույց սկսելու մասին:

Create Account



Log In Your Account