Ադրբեջանի Կենտրոնական բանկը նախատեսում է` շրջանառության մեջ դնել Հայրենական պատերազմի կապակցությամբ հուշադրամներ: Նշվում է, որ շրջանառության մեջ գտնվող ազգային թղթադրամները շրջանառության մեջ են դրվել՝ 2006 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2005 թ. փետրվարի 7-ի՝ Ադրբեջանի հանրապետությունում «Թղթադրամների անվանական արժեքը փոխելու մասին» հրամանագրի համաձայն անցկացված դենոմինացիայից հետո»: Այս հայեցակարգը 15 տարի պահպանում է իր արդիականությունը՝ հաշվի առնելով թեման, էսթետիկան և պաշտպանության աստիճանը: Դրան զուգահեռ, հաշվի առնելով միջազգային փորձը, թղթադրամների պաշտպանության աստիճանը բարձրացնելու համար, Դրամային բարեփոխումների կոմիտեի համապատասխան որոշման հիման վրա՝ նորացվում են դրանց ձևավորումը և պաշտպանության տարրերը: