Apr 06 2021 13:44
Banovsha Shahaliyeva
Views: 45
Հայաստանը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո երկրին իրական արհավիրք է սպասվում՝ գների աննախադեպ թանկացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Նշենք, որ Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 5.8%։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2021 թվականի հունվար-մարտ ամիսների սպառողական գների ինդեքսը։ Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ։ Վերջինիս մեծապես նպաստել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճերը: Մրգի ապրանքախմբում մեկ տարում արձանագրվել է 10.9% գնաճ: Այս տարի, նախորդ տարվա համեմատ թանկացել են նաև յուղերը և ճարպերը՝ 24.6%, արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում մեկ տարում գրանցվել է 40.9% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 16.5%: Ձվի գինը 2021թ. մարտին նախորդ տարվա համեմատ աճել է 78.2%-ով, մսամթերքը թանկացել է 3.4% -ով։ Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում մեկ տարում 9.2% գնաճ է արձանագրվել: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում ևս գնաճ է գրանցվել՝ 9.4%, հացի և ալյուրի գնաճը կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4: Գները շեշտակի աճել են նաև վառելիքի շուկայում. բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա փետրվարին աճել են 8.2% և 11.2%-ով։ 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ: Նշենք, որ ղարաբաղյան պատերազմը կոտրել է Հայաստանի տնտեսության ողնաշարը, վատթարացրել առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանց կյանքը: Երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի բողոքում է, որ հնարավոր չէ այլևս ապրել երկրում, որտեղ գործազրկություն ու աղքատություն է տիրում, ապրանքների գներն էլ օրեցօր թանկանում են: Այսօր այդ երկիրը աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով է գնում: Հայաստանում տիրող ծանր ու աղետալի վիճակի միակ պատճառը՝ այդ երկրի երկար տարիներ բլոկադայի մեջ գտնվելն է: Եվ եթե Հայաստանը ուզում է զարգանալ ու բարգավաճել, ապա պետք է ձգտի հասնել սահմանների բացմանը, ապրի խաղաղության ու համերաշխության պայմաններում:

Create Account



Log In Your Account