Apr 07 2021 09:51
Banovsha Shahaliyeva
Views: 39
Ապրիլի 6-ին Ժնև քաղաքում գտնվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրայեսուսի նախաձեռնությամբ՝ ներկայացվել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի տեսաուղերձը. Ադրբեջանի նախագահն իր ելույթում անդրադարձել է մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրներից մեկին՝ կորոնավիրուսի համաճարակին և դրա դեմ պայքարին: Պետության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանն առաջին երկրներից է, որոնք մոբիլիզացրել են գլոբալ ջանքերը COVID-19 համաճարակի դեմ: «1950 թվականից ի վեր ամեն տարվա ապրիլի 7-ին մենք նշում ենք Առողջության համաշխարհային օրը: Սակայն, 2021 թվականին առողջության նշանակությունը էլ ավելի է մեծացել: Ժամանակակից, կայուն, բարձրորակ առողջապահական համակարգ ունենալը առաջնահերթություն է ցանկացած երկրի համար: Մինչդեռ, COVID-19 համաճարակի երկրորդ տարին շարունակում է մեծ ճնշում գործադրել ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի վրա: Ադրբեջանն առաջին երկրներից է, որոնք մոբիլիզացրել են գլոբալ ջանքերը COVID-19 համաճարակի դեմ: Մեր նախաձեռնությամբ՝ 2020 թվականի ապրիլին անցկացվեց Թուրքական խորհրդի գագաթնաժողովը, 2020 թվականի մայիսին ՝ Չմիավորման շարժման գագաթնաժողովը, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account