Apr 09 2021 09:48
Banovsha Shahaliyeva
Views: 295
Հայ վանդալները օկուպացման 30 տարիների ընթացքում չեն սահմանափակվել շենքերի, պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու գերեզմանատների ոչնչացմամբ: Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը զանգվածային էկոլոգիական ահաբեկչություն է բացահայտել ազատագրված հողերում: Մեր նկարահանող խմբին հաջողվել է մեդիա-տուրի շրջանակներում ծանոթանալ՝ Հայաստանի կողմից Զանգիլանի տարածքում իրականացված հանցավոր արարքների հետևանքներին: Օկուպացիայի ընթացքում լիակատար ոչնչացման են ենթարկվել շրջանի տարածքում գտնվող անտառները: Զանգիլանի տարածքում է գտնվում Բասիտչայ պետական բնական արգելոցը, որտեղ աճում է հազվագյուտ արևելյան սոսին: Արգելոցի տարածքը կազմում է 107 հեկտար, որից 85 հեկտարը մինչ օկուպացիան անտառներ էին: Պարզվել է, որ արգելոցի 43 հեկտար անտառները ամբողջությամբ ոչնչացվել են: «Ընդհանուր առմամբ, Զանգիլանի տարածքում կա 2 հատուկ պահպանվող տարածք: Դրանք` Արազ գետի երկայնքով տեղակայված՝ Արազբոյու և Բասիտչայ պետական բնական արգելոցներն են: 1974 թվականին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի որոշմամբ ստեղծված «Բասիտչայ» արգելոցը տարբերվում է իր եզակի լանդշաֆտով և էկոհամակարգով: Իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ արևելյան սոսիների մեծ մասը ոչնչացվել է: Կուզենայի նշել, որ ծառերի տարիքը կազմում էր 150-200 տարի, իսկ որոշ ծառեր՝ 1200-1500 տեկան էին»,-ասել է ասել է ԱՀ էկոլոգիայի նախարարության աշխատակից Արզու Սամեդովան:

Create Account



Log In Your Account